ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունՑանկանում ենք տեղեկացնել, որ ս.թ. նոյեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նիստերի դահլիճում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի 49/2, 1-ին հարկ) տեղի կունենա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի մամուլի ասուլիսը:

Բանախոսի կողմից կներկայացվեն ՌԴ մսամթերքի արտահանման տնտեսական ռիսկերն ու վերջիններիս կանխմանն ուղղված` Ծառայության կողմից իրականացվելիք գործողությունները, ինչպես նաև նշյալ գործընթացով պայմանավորված հնարավոր ձեռքբերումները: