Ներքին մրցույթի հայտարարություն Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության փաստաթղթաշրջանառության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 70-26.5-Մ2-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://hartak.cso.gov.am հղումով` 2021 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 26-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության hրապարակ, Կառավարական տուն 1, հեռախոսահամար՝ 010515659, էլեկտրոնային փոստի հասցե՝ narine.sargsyan@gov.am):

Ծանոթացեք հայտարարությանը
Պաշտոնի անձնագիր
Թեստի ձևանմուշ