Մրցույթի հայտարարություն Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչի (ծածկագիր՝ 70-26.28-Մ2-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են ՍԱՏՄ (ք. Երևան, Կոմիտասի 49/2):
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 11.11.2021թ.
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Տեսչական մարմին /ք.Երևան, Կոմիտասի 49/2, հեռ. 012-40-40-40/186: