ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Հանոյ քաղաքում մասնակցել է «Դաբաղ հիվանդության հետազոտական գլոբալ դաշինք» գիտաժողովի աշխատանքներին:
Անասնաբուժության տեսչության պետն այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Վիետնամի գյուղատնտեսության և պարենի զարգացման նախարարության գլխավոր անասնաբույժ Ֆամ Վան Դոնգի հետ: Կողմերը քննարկել են ներմուծման և արտահանման դեպքում անասնաբուժական հսկման ենթական բեռներին ներկայացվող ընդհանուր պահանջները: Գործընկերները միմյանց ծանոթացրել են նաև իրենց երկրների անասնաբուժական վերահսկողության (հսկողության) համակարգերին և առանձնահատկություններին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վիետնամական արտադրության պանգասիուս ձկնատեսակի՝ Հայաստան ներմուծմանն առնչվող հարցեր, անդրադարձ է եղել արտահանվող ձկնատեսակի կենսաբանական անվտանգությունն ապահովելու խնդրին: