a_nikԵվրասիական տնտեսական միության, ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության», «Բույսերի միջազգային պաշտպանության մասին» կոնվենցիայի 2015-2018 թթ. համատեղ միջոցառումների իրականացմանն ուղղված միջազգային սեմինարի շրջանակներում փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության բուսասանիտարիայի վերահսկողության, սերմերի և հացահատիկի որակի վերահսկման ղեկավար Ալեքսանդր Իսաևը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵՏՄ անամ երկրների իր գործընկերների հետ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանի հետ Ալեքսանդր Իսաևը քննարկել է միասնական տարածքով սննդամթերքի տեղափոխմանն առնչվող հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվել հատկապես տեղափոխվող սննդամթերքի թափանցիկ հաշվառմանը: