Ս.թ. մարտի 27-30-ը Հայաստանում ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ քառօրյա ուսուցում «Վտանգների աղբյուրների վերլուծություն և կրիտիկական կետերի հսկում» թեմայով: Ուսուցումը կազմակերպվել Էր «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ:
Բացման խոսքով հանդես եկավ Ծառայության պետ Ա.Բախչագուլյանը և մասնակիցներին ներկայացրեց 2012 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը:
Օրակարգում դրված էր՝
1.Ծառայությանը կից Հանրային կոմիտեի աշխատանքային ձևաչափի մշակումը,
2.Ծառայության կողմից դիտարկումների իրականացման առաջնային օղակների որոշումը:
Հանրային կոմիտեի աշխատանքային ձևաչափի վերաբերյալ որոշում ընդունվեց հանդիպել եռամսյակը մեկ, բնականաբար` չբացառելով արտահերթ հանդիպումները՝ հրատապ լուծում պահանջող խնդրի դեպքում:
Կոմիտեի անդամ «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանն առաջարկեց առաջնահերթ դիտարկումներ կատարել մարդու կողմից առաջնային օգտագործման սննդամթերքի շուկայում, մասնավորապես՝ մսամթերքի և կաթնամթերքի ոլորտներում:
Կոմիտեի անդամ «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Մելիտա Հակոբյանը հանդես եկավ առաջարկությամբ՝ դիտարկումներ կատարել դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների սննդի մատուցման վայրերում (բուֆետներում) երեխաներին տրվող սննդի նկատմամբ:
Ծառայության պետը նշեց, որ այս ոլորտում Ծառայությունը համագործակցել է Երևան քաղաքի քաղաքապետի հետ և համատեղ մշակել քաղաքապետի հրամանի նախագիծ, որտեղ սահմանվում է դպրոցներում թույլատրվող սննդատեսակների ցանկը: Ծառայության պետը նշեց նաև դպրոցների տնօրենների հետ համագործակցության և համատեղ քննարկումների մասին:
Ելույթով հանդես եկան նաև Հանրային կոմիտեի մյուս անդամները և իրենց գոհունակությունը հայտնեցին Ծառայությանը՝ նման նախաձեռնության համար:
Հանդիպման վերջում մասնակիցները միմյանց շնորհավորեցին անդրանիկ նիստի կապակցությամբ և մաղթեցին հաջող համագործակցություն:
Ուսուցմանը մասնակցում էին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Երևանի և մարզային կենտրոնների տեսուչները, ինչպես նաև Սանիտարական և բուսասանիտարական աշխատանքային խմբի անդամները: Բանախոսները չորս օրերի ընթացքում ներկայացրեցին սննդի անվտանգության և ՎԱՎԿԿՀ համակարգի կորիզը, նախապայմանային ծրագրերի ճիշտ ներդրումը, քիմիական, կենսաբանական և ֆիզիկական վտանգների տարբերակումը և վերահսկողությունը, վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքները, կրիտիկական սահմանները, մոնիթորինգը և ուղղիչ գործողությունները, արձանագրությունների վարումը և վերստուգումը, ՎԱՎԿԿՀ համակարգի ներդրումը և կառավարումը: Ուսուցումը հագեցած էր ոլորտին վերաբերող ուսուցողական տեսանյութերի դիտմամբ, խմբակային տարբեր վարժություններով:
Ուսուցման ավարտին մասնակիցները լրացրեցին կազմակերպիչների կողմից կազմված թեստեր, որոնց արդյունքները պետք է ուղղարկվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, ըստ որի թեստերի արդյունքների նվազագույն շեմը հաղթահարած մասնակիցները կստանան վկայականներ:
