ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է հետևողական աշխատանքն իրացման ցանցում և հանրային սննդի օբեկտներում սպանդանոցային ծագման մսի և մսեղիքի իրացմանն անցումն անցնցում կարգավորելու և հնարավորինս արագ կազմակերպելու համար:

ՍԱՏՄ-ն նախաձեռնել է խրախուսման և աջակցության գործընթաց: Բոլոր իրացման ցանցերին, մսի վաճառակետերին և հանրային սննդի օբեկտներին, որոնք 100 տոկոսով կսպառեն միայն սպանդանոցային միս և մսեղիք, Տեսչական մարմնի կողմից կտրամադրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր:

Սպառողներին հորդորում ենք իրացման ցանցում ուշադրություն դարձնել այս պիտակների առկայությանը. այն փաստում է, որ այդ կազմակերպության կողմից մսի ձեռքբերման գործընթացը վերահսկիչի կողմից ստուգված է և այդտեղ իրացվող միսը վստահաբար ունի սպանդանոցային ծագում:

Այսօր պիտակներ և հավաստագիր է տրամադրվել «ՍԱՍ Գրուպ» ընկերությանը, որի բոլոր իրացման կետերում արդեն վաճառվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք:

 

ՍԱՏՄ snund.am կայքում նաև բացվել է հարթակ, որտեղ կարող եք տեսնել, թե որ կազմակերպություններն են արդեն իրացնում կամ սպառում անվտանգ՝ միայն սպանդանոցային ծագման, միս:

Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը, և 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:

Իրացման ցանցում և հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հորդորում ենք կապ հաստատել սպանդանոցների կամ բացառապես սպանդանոցային ծագման թարմ միս վաճառող երկրորդային օղակների հետ:

Հայաստանի Հանրապետությունում գործող սպանդանոցների ցանկ

 

Կոտայքի մարզ
1 Զօր ՍՊԸ Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
2 Ա/Ձ Կարինե Առաքելյան Կոտայքի մարզ, ք. Աբովյան Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
3 Արզնու տոհմային ԹՏԽ ԲԲԸ Կոտայքի մարզ, գ. Արզնի Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն խոզերի մորթ:
4 «Արզնի մսամթերք» ՓԲԸ Կոտայքի մարզ, գ․ Արզնի Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
Լոռու մարզ
5 Ա/Ձ Խասիկ Տիտանյան Լոռու մարզ, գ. Օձուն Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ:
6 «Միտք» ՍՊԸ Լոռու մարզ, գ. Դարբաս Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ:
Վայոց Ձորի մարզ
7 «Վայոց ձոր մսամթերք» ՓԲԸ Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
Արարատի մարզ
8 «Ոսկե կացին» ՍՊԸ Արարատի մարզ, ք. Մասիս Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
Արմավիրի մարզ
9 «Մսամթերքի նոր աշխարհ» ՍՊԸ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
Երևան
10 Ա/Ձ Մկրտիչ Աբելյան ք. Երևան Մսի վերամշակում և վաճառք