Լուրեր
Կանխվել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձը
«Լուսակերտ» ՍՊԸ տնօրինությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «հանիրավի» արգելում է ՌԴ-ից 302.400 հատ հավկիթի ներմուծումը, և վստահեցնել, որ առկա են խմբաքանակն ուղեկցող անվտանգությունը հավաստող ԵԱՏՄ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն:
Խոսելով փաստաթղթերի մասին, այդուհանդերձ, տնտեսվարողը մոռացել է նշել, որ ներմուծումն արգելվել է այլ պատճառով։
Իսկ արգելանքի պատճառը «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձն է։ Բեռի երևացող […]
Կասեցվել է կիսաֆաբրիկատների արտադրամասի առանձին գործառույթը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից անցկացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՏՈՒԿԱՍԱ» ՍՊԸ-ի կիսաֆաբրիկատների արտադրամասում (ք. Երևան) հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրվող «Պելմենի» արտադրատեսակը ՄԱՖԱՄ, իսկ «Կոտլետ հավի» արտադրատեսակը բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված պահանջներին:
Վերահսկիչը կասեցրել է «ՏՈՒԿԱՍԱ» ընկերության արտադրական առանձին գործառույթը, տվել է ժամանակ խախտումները վերացնելու համար, ինչպես նաև հանձնարարել է […]
ԵԱՏՄ անդամ պետությունների միջև կխորանա համագործակցությունը անասնաբուժության ոլորտում
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մասնակցել է «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագրի» իրականացման շրջանակներում մասնագիտական փորձի փոխանակման, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության եզրերի և հետագա համատեղ ծրագրերի քննարկման նպատակով կազմակերպած հանդիպմանը:
Մասնակիցները քննարկել են կենդանիների հատուկ վտանգավոր ախտածին հիվանդությունների դեմ պայքարին, զոոնոզ հիվանդությունների արդիականությանը, անասնաբուժական ծառայությունների ներուժի զարգացմանը, խոզերի […]
Ներմուծման սահմանափակումներ
Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից, որոնք այդ հիվանդությունների նկատմամբ ունեն «ԱՆԱՊԱՀՈՎ» կամ «ԱՆՈՐՈՇ» կարգավիճակ:
Մասնավորապես, 2018 թվականի դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի […]
Երկու արտադրամաս վերսկսել է աշխատանքը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Կարապետ Միքայելյանին (Վայոց Ձորի մարզ, գ. Ելփին) պատկանող ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների և Արմինե Մարկոսյանին (Տավուշի մարզ, ք. Դիլիջան) պատկանող լավաշի արտադրամասերի գործունեության կասեցումը։
Արտադրողները բավարարել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները և սահմանված ժամկետներում կատարել Տեսչական մարմնի կողմից տրված բոլոր հանձնարարականները:
Քննարկվել է սահմանային վերահսկողության Հայաստանի փորձը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության պետ Էլվիրա Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական կոմիտեի փորձագետ-խորհրդատու Ալվին Մեհիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սննդամթերքի սահմանային վերահսկողության Հայաստանի փորձը, առկա վիճակը, ծանոթացել են «Մեկ պատուհան» համակարգի հնարավորություններին՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման համատեսքստում:
Հանդիպման ընթացքում Էլվիրա Միրզոյանն ընդգծել է, որ ոչ սակագնային միջոցառումների […]




