Լուրեր
Տեղի է ունեցել ՍԱՏՄ ղեկավարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, բարձր գնահատելով սննդամթերքի անվտանգության ոլորտում գիտության մասնակցությունն ու հասարակական սեկտորի վերահսկողությունը, ընդգծել է,- «Միայն մեր ներուժով խնդիրները լուծել գրեթե անհնար է և ձեզ հետ համագործակցությամբ շատ հարցեր առվել արդյունավետ ու արագ կարող են լուծվել: Մենք […]
Կարևորվել է Առողջապահության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների համագործակցությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին: Երկու տեսչական մարմինների ղեկավարները քննարկել են թունավորումների և մարդկանց ու կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում այդ մասին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին տեղեկացնելու, ինչպես նաև դրանց տարածման պատճառների հայտնաբերման միջոցառումների կազմակերպման հարցում համագործակցելու մեխանիզմները:
Գեորգի Ավետիսյանը շեշտել է տեղեկատվության փոխանակման, […]
Ավարտվեցին բուսասանիտարական լաբորատորիայով համալրված «Այրում-Ջիլիզա» երկաթուղային հսկիչ կետի կառուցման աշխատաքները
Ընդամենը 4 ամիս պահանջվեց կառուցելու բուսասանիտարական լաբորատորիայով համալարված «Այրում-Ջիլիզա» երկաթուղային հսկիչ կետը:
Հսկիչ կետի լաբորատոր մասը թույլ կտա լիարժեք ապահովել ԵԱՏՄ պահանջներին համապատասխան սահմանային վերահսկողություն սանիտարական արտադրանքի:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ իր նշանակումից մի քանի օր անց մեկնել է Մոսկվա, որտեղ ստորագրել է պայմանագիր «ՀՀ-ին ԵԱՏՄ անդամակցելու կապակցությամբ ֆինանսական և տեխնիկական աջակցության» ծրագրի շրջանակում:
«Ծրագրի շրջանակում նաև «Ռոսգրանստրոյ» […]
Սննդամթերքի անվտանգության ոլորտում տնտեսվարողների իրազեկման գործընթացը շարունակական է
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնը կազմակերպել է սննդամթերքի անվտանգության բնագավառում տնտեսվարողների իրազեկման բարձրացմանն ուղղված սեմինար` Տեսչական մարմնի և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանը տնտեսվարողներին ներկայացրել է սննդամթերքի ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները: Նա նաև անդրադարձել է Վտանգի աղբյուրների վերլուծության կրիտիկական կետերի հսկման՝ […]
Երևանում ագռավազգիների անկումը հիվանդության հետևանք չէ
Զանգվածային լրատվամիջոցներում տարբեր կարծիքներ են հնչում անկող թռչունների վերաբերյալ, ինչը հարուցել է մի շարք քաղաքացիների անհանգստությունը: Տեղեկացնում ենք, որ Երևանում ագռավների անկումները որևէ կապ չունեն երկրի այլ մարզերում, այդ թվում՝ Շիրակի մարզում արձանագրված ընտանի թռչունների անկումների հետ: Այս դեպքերն իրար հետ կապելը միայն որոշ «փորձագետների» երևակայության արդյունք կարող է լինել: Տրամաբանությունը հուշում է, որ Երևանում չէին կարող արձանագրվել բացառապես ագռավազգիների […]
Վայրի թռչունների անկման պատճառը մեխանիկական վնասվածքներն են
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վայրի թռչունների՝ առավելապես ագռավների, անկման դեպքերի վերաբերյալ քաղաքացիների անհանգստությանն արձագանքելով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկել էր դրանցից մի քանիսին գտնելու և փորձաքննության հանձնելու գործողություններ:
Պատասխանատու քաղաքացիների ահազանգերի, ուղղորդումների և աջակցության շնորհիվ հայտնաբերվել ու փորձաքննության են տարվել անկած թռչունների մի քանի նմուշներ:
Դրանք ենթարկվել են ախտաբանաանատոմիական փորձաքննության (դիահերձում), ինչի արդյունքում ներկայացված բոլոր նմուշներում արձանագրվել են խորը, թափանցող […]



