ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Կուսումնասիրվի կենսաբանական ակտիվ հավելումների շուկան

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ՀՀ առողջապահության նախարարության Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիքյանի հետ: Նրանք քննարկել են կենսաբանական ակտիվ հավելումների ճիշտ մակնշման, կեղծումները հայտնաբերելու, ինչպես նաև դրանց սխալ օգտագործման ռիսկերի նվազեցման հետ կապված համատեղ միջոցառումներ անցկացնելու հարցեր:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մտահոգություն է հայտնել, որ կենսաբանական ակտիվ […]

0 Comments

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանին պատկանող հացի արտադրամասում (Տավուշի մարզ, ք. Բերդ): Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Իսկ «ՏՈՒԿԱՍԱ» ՍՊԸ-ի կիսաֆաբրիկատների արտադրամասերին (ք. Երևան) և անհատ ձեռնարկատեր Մարատ Մաճկալյանին պատկանող […]

0 Comments

Հայտնաբերվել են կեղծված կենսաբանական ակտիվ հավելումներ. «Yong Gang»

Հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխանցած տեղեկատվությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ դեղատներում իրացվում է «Yong Gang» կենսաբանական ակտիվ հավելում, որը, համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների, պարունակում է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ:

Ստացված հաղորդագրության հիմքով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել է պետական վերահսկողություն «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ում: Պարզվել է, որ «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ն վերը նշված […]

0 Comments

Հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ

Օրերս սննդային թունավորման կասկածանքով Արտաշատի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 10 քաղաքացի, որոնց հետ զրույցից պարզվել էր, որ վերջիններս սկսել են վատ զգալ Արտաշատի «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետից պատվիրված հավի շաուրմա ուտելուց հետո:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել հիշյալ հանրային սննդի կետում և, թունավորման պատճառը պարզելու նպատակով, նմուշներ վերցրել այնտեղ առկա` շաուրմայի լցոնման համար նախատեսված հավի […]

0 Comments

Լաբորատոր հետազոտության է տրվել հանրային սննդի կետում առկա սննդամթերքը

 

Արձագանքելով սննդային թունավորման կասկածանքով 10 քաղաքացու Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել Արտաշատում գործող «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետում: Քաղաքացիների հետ զրույցից պարզվել է, որ վերջիններս սկսել են վատ զգալ հիշյալ հանրային սննդի կետից պատվիրված հավի շաուրմա ուտելուց հետո:

Թունավորման պատճառը հստակեցնելու նպատակով՝ «ԱԳԱ ֆուդ կորտ»-ում առկա` շաուրմայի լցոնման համար նախատեսված […]

0 Comments

ՍԱՏՄ-ն և Երևանի ավագանին սերտորեն կհամագործակցեն

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանին և տեղակալ Հակոբ Մելիքյանին:

Ավագանու անդամներին հատկապես հետաքրքրում էր Երևանի մանկապարտեզներում իրականացվող վերահսկողությունը, դրանց արդյունքներն ու հետևանքները:

Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է Երևանում և մարզերում այս տարի իրականացված վերահսկողության ընդհանուր պատկերը, մանրամասնել խախտումների բնույթը, դրանց ուղղման հնարավորությունները, խնդրահարույց հարցերը: Նա ևս […]

0 Comments