ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

ՍԱՏՄ ղեկավար. մեր նպատակն է ակտիվացնել սպառողին

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր մասնակցել է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված իրազեկման ակցիային՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շրջելով Երևանի փողոցներով, քաղաքացիներին բաժանելով սպառողի իրավունքների վերաբերող ուղեցույցներ, լսել նրանց բողոքները, հորդորել խանութում գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել սննդամթերքի ժամկետին, մակնշմանը, ինչպես նաև պահման և սանիտարահիգիենիկ պայմաններին: Քաղաքացիներն էլ առիթը չեն կորցրել խոսելու իրենց հուզող հարցերի […]

0 Comments

Մեզնից յուրաքանչյուրը պետք է մտահոգված լինի սպառողների շահերի պաշտպանությամբ

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված իրազեկման շաբաթվա շրջանակներում մարզային միջոցառումները շարունակվում են: Այս անգամ քննարկումը տեղի է ունեցել Լոռու մարզում, որին մասնակցել են մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ՍԱՏՄ մասնագետներ, մարզի տնտեսվարողներ, մանկապարտեզների տնօրեններ:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ողջույնի իր խոսքում նշել է, որ սպառողների իրավունքների […]

0 Comments

Պատշաճ իրազեկումն անհրաժեշտություն է

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, կազմակերպել էր «Կրթության և գիտական հաստատությունների դերը սպառողների իրավունքների պաշտպանության հարցում» թեմայով գիտաժողով: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում հավաքվել էին գիտնականներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև ՍԱՏՄ մասնագետներ:

Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն ողջույնի իր խոսքում նշել է, որ սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության գործում գլխավորը հենց սպառողին գործընթացի մեջ ներգրավելն […]

0 Comments

Սպառողը պետք է գիտակցի ոչ միայն իր իրավունքները, այլև պարտականությունները` ինքն իր, հասարակության ու պետության առջև

Սպառողների իրավունքների պաշտպանության հարցում առանցքային է հասարակական կազմակերպությունների դերը: Նրանց դիրքորոշումն ու գործունեությունն այդ ոլորտում, հատկապես սննդամթերքի անվտանգության կտրվածքով, այսօր քննարկվել են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կազմակերպված խորհրդաժողովում, որին մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի դաշնության առևտրային ներկայացչության առաջատար մասնագետ-փորձագետ Վ. Ֆոմինան, ՀԿ-ների, տնտեսվարողների ներկայացուցիչներ, ՍԱՏՄ մասնագետներ:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, կարևորելով հասարակական կազմակերպությունների դերը, ասել է,- «Սպառողների իրավունքների […]

0 Comments

Բաց դաս հայ-չինական բարեկամության դպրոցում

Այն, որ երեխաների հետ անցկացվող միջոցառումներն ամենահետաքրքիրներից են, կարծես թե ապացուցման կարիք չունի: Բայց ամեն անգամ դրանում համոզվելը հաճելի է ու ոգևորող:
Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ անցկացվող իրազեկման շաբաթվա շրջանակներում՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները թեմային վերաբերող բաց դաս անցկացրեցին Երևանի հայ-չինական բարեկամության դպրոցում:
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը երեխաներին մատչելի լեզվով ներկայացրել է այն խնդիրները, որոնց լուծումը […]

0 Comments

Սպառողների իրավունքների քննարկումը մեկնարկել է Կոտայքի մարզում

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին իրազեկման շաբաթվա մեկնարկը տրվել է Կոտայքի մարզում կազմակերպված «Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը» թեմայով քննարկմամբ, որին մասնակցում էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ՍԱՏՄ մասնագետներ, մարզի տնտեսվարողներ, մանկապարտեզների տնօրեններ:
Ողջունելով ներկաներին՝ Կոտայքի մարզպետը դրական ու անհրաժեշտ է գնահատել նման միջոցառումները, […]

0 Comments