Լուրեր
Գ. Ավետիսյան. «Կենդանիների առողջության պահպանումը նշանակում է մարդու առողջության պահպանում»
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր դասախոսություն է կարդացել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի ուսանողների համար՝ կազմակերպված բաց դասի ընթացքում ներկայացնելով անասնաբուժության դերն ու նշանակությունը, առկա խնդիրները, ինչպես նաև անասնաբուժության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը: Խոսելով սննդի շղթայի բոլոր օղակներում անհրաժեշտ վերահսկողության մասին՝ նա ընդգծել է, որ դրանում առյուծի բաժինն այնուամենայնիվ անասնաբուժությանն է բաժին ընկնում: «Անասնաբուժությունը […]
«Քաղաքացիներն ահազանգում են…»
Հայտնաբերվել է կեղծված սննդամթերք
Որպես ահազանգ ընդունելով «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում բարձրաձայնված խնդիրը՝ կապված թթվասերների բաղադրության հետ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները կատարել են Պարգև ՍՊԸ-ի կողմից 13.03.2019թ արտադրված Աշտարակ կաթ ապրանքանիշի 18% յուղայնությամբ թթվասերի հսկիչ գնում Երևանի իրացման կետերից: Վերահսկողության ընթացքում ձեռք բերված թթվասերի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն պարունակում է բուսական յուղ:
Ըստ […]
ՍԱՏՄ. մսի իրացմանը ներկայացվող պահանջները պետք է պահպանվեն
«Մսի իրացման կետերում թեև վիճակը զգալիորեն բարելավվել է, սակայն դեռ հեռու է բավարար լինելուց. խնդիրներ կան, որոնք, այո, համալիր լուծումներ են պահանջում, սակայն կան թերացումներ, որոնց նկատմամբ լիազոր մարմինը չի կարող հանդուրժողականություն դրսևորել և չի դրսևորելու»,- այս մասին ասել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Երևանի շուկաների տնօրենների, մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող […]
«Քաղաքացիներն ահազանգում են…»
Կատվի կծոտած մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է
Համացանցում այսօր տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանի թիվ 2 շուկայի («Գում»-ի շուկա) ներսում գործող մսի տաղավարներից մեկում կատուն թաթերի վրա ձգված ուտում կախված միսը:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տեսանյութը գրանցվել է որպես ահազանգ և արագ արձագանքման խումբը մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ խորը սառեցված 9,5 […]
Քննարկվել են համագործակցության առաջիկա ծրագրերը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) փորձագետ Մերրի Քեննին քննարկել են «Ռիսկերի գնահատման և կառավարման ոլորտում սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության կարողությունների» ծրագիրը, որը նախատեսվում է առաջիկայում ներդնել Հայաստանում:
Մերրի Քեննին հայտնել է, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից Տեսչական մարմնին կտրվի տեխնիկական աջակցություն: Նա կարևորել է ինչպես […]
Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
Արդեն երրորդ տարին է, որ Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Հայաստանում կարևորվում ու նշվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և գործընկեր կառույցների համագործակցությամբ: Ավանդույթ է դարձել, որ ամեն տարի օրն ունենում է իր նոր կարգախոսը: Այս տարվա՝ 2019 թվականի, կարգախոսը՝ «Իրազեկ սպառող՝ առողջ հասարակություն», լավագույնս բնորոշում է այն ուղին, որ պատկան մարմինն ու սպառողն անցնելու են համաքայլ՝ ամրացնելով սպառողի […]





