Լուրեր
Մամուլի ասուլիսի հրավեր
Ապրիլի 19-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում (հասցե՝ Կոմիտաս 49/2, 1-ին հարկ) տեղի կունենա ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի ղեկավար Կարինա Հարությունյանի մամուլի ասուլիսը:
Բանախոսները կներկայացնեն Հայաստանում անասնաբուժության առկա իրավիճակը, զարգացման միտումները, ինչպես նաև կխոսվի Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված միջոցառումների մասին:
Լրագրողներին հրավիրում ենք:
Հանդիպում Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր դասախոսություն է կարդացել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների և դասախոսների համար կազմակերպված բաց դասի ընթացքում` ներկայացնելով անասնաբուժության դերն ու նշանակությունը, առկա խնդիրները, ինչպես նաև անասնաբուժության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը: Անդրադառնալով սննդի շղթայի բոլոր օղակներին, Գեորգի Ավետիսյանն ընդգծել է, որ անասնաբուժության սկիզբը կենդանիների խնամքն է, հիվանդությունների դեպքում՝ ճիշտ […]
«Սուրբ Հարության» տոնին ընդառաջ ձվի դեֆիցիտ չի լինի
«Սուրբ Հարության» տոնին ընդառաջ հավկիթի գների հնարավոր թանկացումը թեև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կարգավորման տիրույթում չէ, այդուհանդերձ գնաճը կարող է հանգեցնել նաև շուկայում առկա ձվի դեֆիցիտի: Արդյո՞ք կան ձվի համապատասխան կուտակումներ՝ տոնի պահանջարկով արտահայտվող դեֆիցիտը բավարարելու համար, ի՞նչ ժամանակահատվածում են կուտակվել ձվերը, արդյո՞ք դրանք պիտանի են որպես սեղանի ձու օգտագործելու համար… Այս, ինչպես նաև ձվի ներմուծման հետ կապված […]
Թթվասերի ևս չորս տեսակում հայտնաբերվել է բուսական յուղ
Ի լրումն
Թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով իրականացված վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել են ևս 4 ապրանքանիշի թթվասերներ, որոնք պարունակում են բուսական յուղ, որոնց մակնշման մեջ, սակայն, այդ մասին նշված չի եղել: Դրանք են՝
«Կալինինոյի» (20%)՝ արտադրող՝ «Լոռվա կաթ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 25.03.2019),
«Դիետ» (18%)՝ արտադրող՝ «Դիետ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 31.03.2019),
«Մանուկ» (18%)` արտադրող՝ Ա/Ձ Գագիկ Մանուկյան (արտադրության օրը՝ 30.03.2019),
«Զանգեզուր» (18%)` […]
Հինգ ընկերությունների արտադրած թթվասերում հայտնաբերվել է բուսական յուղ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որպես ահազանգ ընդունելով «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում բարձրաձայնված խնդիրը՝ կապված թթվասերների բաղադրության հետ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում թթվասերի շուկայում:
Ըստ այդմ, թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով, լաբորատոր փորձաքննության է հանձնվել Երևանի խոշոր իրացման ցանցերից («Երևան Սիթի», «Էվրիկա գրուպ», «Նոր Զովք», «Տիտան», «Սաս Գրուպ») հսկիչ գնման միջոցով նմուշառված հետևյալ 16 […]
Քննարկվել են սահմանային վերահսկողության ընթացակարգերը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ՝ լիազոր մարմնի դահլիճում անցկացվել են քննարկումներ սննդամթերքի սահմանային հսկողության կարգի և դրանում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ, որին մասնակցել են տեսչական մարմնի, մի շարք գնահատող մարմինների, լաբորատորիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև սպառողների իրավունքների և բիզնեսի շահերի պաշտպաններ:
Ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները՝ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հույս է հայտնել, որ կառուցողական քննարկումների և իրատեսական առաջարկների միջոցով հնարավոր է հասնել ցանկալի, բոլոր կողմերի համար ընդունելի արդյունքի: […]




