Լուրեր
Ի գիտություն տնտեսավարողների
Ամերիկայի միացյալ նահանգների սննդի և դեղորայքի վերահսկողության վարչությունը /FDA/ ծանուցմամբ տեղեկացրել է, որ FDA-ի սննդի շղթայի օպերատորների ցանկից հեռացվել են Հայաստանի Հանրապետությունում գործող և արտահանում իրականացնող սննդի շղթայի օպերատորների մոտ 20%-ը, քանի որ վերջիններս մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ն առցանց չեն թարմացրել իրենց գրանցումները:
Վարչությունը հիշեցնում է, որ FDA-ի սննդամթերքի անվտանգության արդիականացման մասին ակտի համաձայն սննդի շղթայի օպերատորները պետք է իրականացնեն վերագրանցում […]
ՍԱՏՄ ղեկավար. այսօրվանից հայտարարում ենք անասնաբուժության հանրայնացման ժամանակաշրջան
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ, կազմակերպել են «Գիտության և գիտական հաստատությունների դերն անասնաբուժության ոլորտի զարգացման գործում» խորագրով գիտաժողով՝ նվիրված Անասնաբույժի միջազգային օրվան: Գիտաժողովին մասնակցում էին ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկայացուցիչներ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, դասախոսներ, անասնաբույժներ, ինչպես նաև ուսանողներ:
Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ողջույնի իր խոսքում շնորհավորելով ոլորտի բոլոր […]
2019 թվականին Անասնաբույժի միջազգային օրը նշվում է ապրիլի 27-ին
Անասնաբույժի միջազգային օրն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից 2000 թվականին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը:
2019 թվականին Հայաստանում առաջին անգամ Անասնաբույժի միջազգային օրը կնշվի պետական աջակցությամբ ու նախաձեռնությամբ՝ ի դեմս ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Ինչպես նաև «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի, որն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Ավստրիական զարգացման գործակալության և […]
Քննարկվել են ձկնարտադրության ոլորտի խնդիրները
Ձկնարտադրության ոլորտում առկա խնդիրների քննարկման և փոխշահավետ համագործակցության արդյունքում դրանց լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հանդիպում են կազմակերպել ձկնաբուծությամբ զբաղվող, ներկրող և արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Գեորգի Ավետիսյանը կարևորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, նշել է, որ ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների համար առաջնային խնդիրներից են ձկան […]
ՍԱՏՄ-ում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն, սույն թվականի ապրիլի 22-ին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ՔՊ ղեկավար կազմի հետ անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հարձակման վտանգի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Մասնակցել են ԱԻՆ փրկարարական ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի պետ, փ/ծ […]
Սկսվել է թռչնամսի և ձվի անասնահամաճարակային մշտադիտարկում
Հանրապետությունում կամ նրա առանձին տարածքներում թռչնի մսի իրացման ցանցերում վտանգավոր թռչնի մսի և ձվի հայտնաբերման և դրանց իրացումը կասեցնելու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով սկսվել է անասնահամաճարակային մշտադիտարկում:
Տնտեսվարողներին հորդորում ենք թռչնամիսն ու ձուն ընդունել միայն կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությամբ (Ձև 2, Ձև 5, համապատասխանության հավաստագիր (սերտիֆիկատ)), պահպանել այդ մթերքի համար նախատեսված պահման և […]





