Լուրեր
Վերահսկողական միջոցառումներ են սկսվել թունաքիմիկատների իրացման շուկայում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողություն է սկսել թունաքիմիկատների իրացման շուկայում: Դիտարկումներ անցկացվելու են հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում: Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացվող դիտարկման մեկնարկին մասնակցել են նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՍԱՏՄ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը:
Թունաքիմիկատների իրացման մի քանի կետերում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ոլորտում տնտեսվարողները թեև հիմնականում պահպանում […]
Ոլորտում կոռուպցիան պետք է արմատախիլ արվի
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շարունակում է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ և՝ որ դրանք պետք է բացահայտվեն և խստորեն պատժվեն:
Կաշառք վերցնելու պահին, ձերբակալվել է ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պատրաստակամ է տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվություն և ըստ ամենայնի աջակցելու ոլորտում դրսևորվող յուրաքանչյուր անօրինականության դեմ պաքարի հարցում:
Քննարկվել են հակամանրէային ռեզիստենտականությանը վերաբերով հարցեր
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Եվրոմիության սննդամթերքի անվտանգության նախագծի փորձագետ Իրինա Կիրևայի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության (FAO) կազմակերպության ծրագրերի համակարգող Զարուհի Բեգլարյանի հետ:
Իրինա Կիրևան Գեորգի Ավետիսյանին է ներկայացրել Տեսչական մարմնի հետ համատեղ համագործակցության արդյունքում Հայաստանում հակամանրէային ռեզիստենտականությանն առնչվող իրենց կողմից կատարված իրավական դաշտի ուսումնասիրության արդյունքները:
Գեորգի Ավետիսյանը հավաստիացրել է, որ Տեսչական մարմինն ունի համապատասխան […]
«Քաղաքացիներն ահազանգում են …»
Վերացվել են իրացման կետի սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Շիրակի մարզի Աշոցք համայնքի Փոքր Սեպասար գյուղի իրացման կետում (Ա/Ձ Կամո Հարությունյան) և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով:
Տեսուչների կողմից տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական:
Նախկինում
Անհատ ձեռնարկատեր Կամո Հարությունյանը կատարել է վերահսկիչի հանձնարարականը:
Հիմա
«Կոդեքս Ալիմենտարիուս». կարևորվել է նախագծերի մշակման աշխատանքներում ազգային համակարգողների ներգրավումը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է «Կոդեքս Ալիմենտարիուս» հանձնաժողովի եվրոպական երկրների համակարգող Նաիյլյա Կարսիբեկովայի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները, մշակվող եվրոպական ստանդարտների և ԵԱՏՄ ստանդարտների համապատասխանեցման հնարավորությունները, կարևորվել է նախագծերի մշակման աշխատանքներում ազգային համակարգողների ներգրավման անհրաժեշտությունը:
Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է ՍԱՏՄ կառուցվածքը, ինչպես նաև այն հիմնական խնդիրները, որոնց լուծման համար այսօր ներդրվում […]
Առաջին անգամ Հայաստանում պետական նախաձեռնությամբ և աջակցությամբ նշվել է Անասնաբույժի միջազգային օրը
Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվել են դասախոսություններ, քննարկումներ և հանդիպումներ երկրի բոլոր մարզերում և Երևանում, Հայաստանի պետական ագրարային համալսարանում կազմակերպվել է գիտաժողով, Ինչպես նաև գլխավոր միջազգային համաժողովը՝ «Անասնաբուժությունը հանուն առողջ հասարակության» խորագրի ներքո:





