ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

«Ոլորտում կունենանք իդեալական պատկեր, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ սննդի անվտանգությունը նաև իրենից է կախված». Գ. Ավետիսյան

Միավորված ազգերի կազմակերպության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի գագաթնաժողովի ժամանակ հունիսի 7-ը պաշտոնապես ընդունվել է որպես Սննդաթմերքի անվտանգության միջազգային օր: «Սննդամթերքի անվտանգությունը բոլորիս գործն է» կարգախոսով էլ այս տարի այն նշվում է: Հենց այս համատեքստում  ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն Ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ նախաձեռնել էր «Սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները և կրթության դերը» թեմայով կլոր սեղան-քննարկում: Մասնակցում էին ՍԱՏՄ […]

0 Comments

Սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկերի գնահատման և կառավարման կարողությունների հզորացումն առաջնահերթություն է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) հայաստանյան գրասենյակի տնօրեն Գայանե Նասոյանի, ՊԳԿ սննդամթերքի անվտանգության և սպառողների պաշտպանության հարցերով պատասխանտու Մերի Քեննիի, սննդամթերքի անվտանգության միջազգային խորհրդատուներ Գոկչե Աքբալիկի և Միրզեթ Սաբիրովիչի հետ: Հանդիպման նպատակն էր ևս մեկ անգամ քննարկել-հստակեցնել «Սննդի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկի գնահատման և կառավարման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում […]

0 Comments

«Քաղաքացիներն ահազանգում են…»

Հայտնաբերվել է սահմանված նորմերին չհամապատասխանող աղ

 

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքս» ՍՊԸ-ում՝ «Եռակի մաքրազտված աղ» անվանմամբ աղի մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները ստուգելու նպատակով:

Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ 22.02.2019թ. և 25.04.2019թ. արտադրության 100 գրամանոց փաթեթավորմամբ աղի խմբաքանակների մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշը գերազանցել է […]

0 Comments

Մամուլի ասուլիսի հրավեր

Հարգելի գործընկերներ, մայիսի 22-ին ժամը 12:00-ին ՍԱՏՄ դահլիճում տեղի կունենա ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հաշվետու մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն ՍԱՏՄ վերջին մեկ տարվա գործունեության արդյունքները:

Հրավիրում ենք լուսաբանելու:

0 Comments

Գ. Ավետիսյան. ոլորտում կոռուպցիոն երևույթները բացառելու հարցում հասարակական սեկտորի աջակցությունն առավել քան կարևոր է

Տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վերահաստատել է հնարավորինս բաց ու թափանցիկ աշխատելու իր դիրքորոշումը և առաջարկել խորհրդի անդամներին քննարկել կոռուպցիայի դեմ պայքարին միտված համագործակցելու հնարավորությունները: «Իմ պաշտոնավարման ամբողջ ընթացքում կառույցի բոլոր ստորաբաժանումների, մարզային կենտրոնների աշխատակիցների հետ պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ, խորհրդակցություններ, որոնց շրջանակներում խոսվել է այս […]

0 Comments

Արգելվել է թռչնամսի ներմուծումը ՌԴ Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, թռչնի Նյուքասլ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2019թ. մայիսի 17-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և  միջադիրների ներմուծումը:

Որոշումը […]

0 Comments