ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

«Բարեխիղճ տնտեսվարող»

Հայտնաբերվել են կրկնապիտակով կոնֆետներ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած տնտեսվարողը հայտնել էր, որ «Լոտե» ապրանքատեսակի ներկայացուցիչն իր խանութ է առաքել «Сергиево-посадские шоколадны конфеты желейные» (շոկոլադապատ ժելեներ), որն իրենք ընդունել են, դրել վաճառքի և մի քանի օր անց նկատել, որ շոկոլադապատ ժելեների նախկին ժամկետների վրա (արտադրված է 03.2018-ին, մինչև 9 ամիս պահման ժամկետով) փակցված են նոր ժամկետներ (11.2018, […]

0 Comments

Սպառողը պետք է գիտակցված ընտրություն կատարելու հնարավորություն ունենա

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ հետ համատեղ, արձագանքելով ՀՀ-ում գործող բազմաթիվ կաթ վերամշակողների կողմից բարձրաձայնվող հրատապ խնդիրներին, կազմակերպել և անցկացրել է «ՀՀ-ում կաթից արտադրված մթերքի շուկայում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերհանում» թեմայով հանդիպում-քննարկում, որի նպատակն է հայաստանյան կաթ վերամշակողներին ներկայացնել կաթնամթերքի շուկայում ստեղծված իրավիճակը, շուկայի զարգացմանը խոչընդոտող մարտահրավերները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր […]

0 Comments

Պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ինչպես հրապարակային, այնպես էլ ՍԱՏՄ աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս նշել է, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ: Եվ եթե նույնիսկ կասկած կա այդպիսի որևէ դրսևորման, ապա Տեսչական մարմինը պատրաստ է համագործակցելու Ազգային Անվտանգության ծառայության և իրավապահ մարմինների հետ՝ դրանք բացահայտելու և խստորեն պատժելու համար:

Ինչպես այսօր կառավարության […]

0 Comments

Մեր հիմնական խնդիրը մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանությունն է. ՍԱՏՄ ղեկավար

 ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանրապետության մարզերում անցկացնում է կենդանիների սուր վարակիչ և հատուկ վտանգավոր հիվանդությունների վերաբերյալ իրազեկման միջոցառումներ, որոնց ընթացքում մարզպետարանների, համայնքապետարանների, գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև համայնքը սպասարկող անասնաբույժներին ՍԱՏՄ մասնագետները կներկայացնեն այն միջոցառումներն ու գործողությունները, որոնք անհրաժեշտ են կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման կամ դրանց վերացման համար:

Իրազեկումը մեկնարկել է Տավուշի մարզից: Տեսչական մարմնի ղեկավար […]

0 Comments

Կենդանիների կենսաապահովման կետեր Հայաստանում

ՀՀ ԿԵ  սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հյուրընկալել է Վրաստանի «Mercy Corps» ընկերության ներկայացուցիչներին: Հյուրերը ներկայացրել են մանրամասներ Շվեյցարիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ Վրաստանի տարածքում կառուցված կենդանիների կենսաապահովման կետերի կամ կենդանիների հավաքատեղերի վերաբերյալ, որոնք նախատեսված են ամառային արոտավայրերի տեղաշարժի, էկտո և էնդոպարազիտների նկատմամբ կատարվող անասնաբուժական միջոցառումների, համարակալման, պատվաստման և այլ միջոցառումների համար:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը բարձր է գնահատել այդպիսի […]

0 Comments

Պարենային ապահովությունը ենթադրում է հասանելիություն անվտանգ սննդի

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության անցկացված «Սննդամթերքի անվտանգության առաջին FAO/WHO/AU միջազգային համաժողովին», կազմակերպված Աֆրիկյան միասնության կազմակերպության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՄԱԿ ՊԳԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով, մասնակցել են նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը: 

Համաժողովին մասնակցող 140 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկվել […]

0 Comments