ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Սպառողը պետք է գիտակցի ոչ միայն իր իրավունքները, այլև պարտականությունները` ինքն իր, հասարակության ու պետության առջև

Սպառողների իրավունքների պաշտպանության հարցում առանցքային է հասարակական կազմակերպությունների դերը: Նրանց դիրքորոշումն ու գործունեությունն այդ ոլորտում, հատկապես սննդամթերքի անվտանգության կտրվածքով, այսօր քննարկվել են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կազմակերպված խորհրդաժողովում, որին մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի դաշնության առևտրային ներկայացչության առաջատար մասնագետ-փորձագետ Վ. Ֆոմինան, ՀԿ-ների, տնտեսվարողների ներկայացուցիչներ, ՍԱՏՄ մասնագետներ:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, կարևորելով հասարակական կազմակերպությունների դերը, ասել է,- «Սպառողների իրավունքների […]

0 Comments

Բաց դաս հայ-չինական բարեկամության դպրոցում

Այն, որ երեխաների հետ անցկացվող միջոցառումներն ամենահետաքրքիրներից են, կարծես թե ապացուցման կարիք չունի: Բայց ամեն անգամ դրանում համոզվելը հաճելի է ու ոգևորող:
Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ անցկացվող իրազեկման շաբաթվա շրջանակներում՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները թեմային վերաբերող բաց դաս անցկացրեցին Երևանի հայ-չինական բարեկամության դպրոցում:
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը երեխաներին մատչելի լեզվով ներկայացրել է այն խնդիրները, որոնց լուծումը […]

0 Comments

Սպառողների իրավունքների քննարկումը մեկնարկել է Կոտայքի մարզում

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին իրազեկման շաբաթվա մեկնարկը տրվել է Կոտայքի մարզում կազմակերպված «Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը» թեմայով քննարկմամբ, որին մասնակցում էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ՍԱՏՄ մասնագետներ, մարզի տնտեսվարողներ, մանկապարտեզների տնօրեններ:
Ողջունելով ներկաներին՝ Կոտայքի մարզպետը դրական ու անհրաժեշտ է գնահատել նման միջոցառումները, […]

0 Comments

«Քաղաքացիներն ահազանգում են…»

Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը

 

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Վանաձոր քաղաքի Գ. Լուսավորիչ 52 հասցեի բակում գտնվող շինությունում (ավտոտնակ): Պարզվել է, որ Նորիկ անունով ֆիզիկական անձն այնտեղ մսեղիք է մասնատում և իրացնում: Այդ պահին շինությունում առկա 12-15 կգ խոշոր եղջերավոր անասունի մսի իրացումը կասեցվել է: Քաղաքացուն բացատրվել է նման գործունեություն […]

0 Comments

Հետևողականորեն կասեցվելու են սպառողներին մոլորեցնելու բոլոր փորձերը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը կաթ և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հունվարի 16-ից ուժի մեջ մտած «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի այն դրույթները, որոնք սահմանում են պարտադիր պահանջ. կաթնայուղի փոխարինիչով պատրաստված ապրանքների մակնշման մեջ  այսուհետ պետք է լինի առանձին գրառում բուսական յուղերի առկայության վերաբերյալ, միաժամանակ […]

0 Comments

Մարտի 4-ին մեկնարկում է սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված շաբաթը

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան՝ մարտի 15-ին, ընդառաջ՝  ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել  է սպառողի շաբաթ: Մարտի 4-ից 15-ը տեղի կունենան սպառողների իրավունքների պաշտպանությունը և դրա մասին հանրության իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

Շաբաթվա ընթացքում, մասնավորապես՝ hեռուստատեսությունների առավոտյան ծրագրերում ՀՀ ԿԵ ՍԱՏՄ մասնագետները կխոսեն նախաձեռնության կարևորության,  սպառողների իրավունքների, դրանց իրացման ուղիների մասին, կպատասխանեն սննդամթերքի անվտանգության վերաբերյալ հետաքրքրող […]

0 Comments