ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

ՍԱՏՄ-ն շարունակում է խրախուսել և աջակցել միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք իրացնողներին

Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային մորթի նորմի պարտադիր պահանջը, և 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անում է հնարավորը գործընթացն անցնցում կազմակերպելու համար:

Որպես 100 տոկոսով սպանդանոցային միս և մսեղիք սպառող հանրային սննդի օբյեկտ, Տեսչական մարմնի կողմից համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր է տրամադրվել «Արտ […]

0 Comments

Տեղեկատվական պիտակներ և հավաստագիր միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք իրացնողներին

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է հետևողական աշխատանքն իրացման ցանցում և հանրային սննդի օբեկտներում սպանդանոցային ծագման մսի և մսեղիքի իրացմանն անցումն անցնցում կարգավորելու և հնարավորինս արագ կազմակերպելու համար:

ՍԱՏՄ-ն նախաձեռնել է խրախուսման և աջակցության գործընթաց: Բոլոր իրացման ցանցերին, մսի վաճառակետերին և հանրային սննդի օբեկտներին, որոնք 100 տոկոսով կսպառեն միայն սպանդանոցային միս և մսեղիք, Տեսչական մարմնի կողմից կտրամադրվեն համապատասխան տեղեկատվական […]

0 Comments

Կանխվել է բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը

 

Ամփոփվել են 2019 թվականի օգոստոսի 19-ին «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ին պատկանող սառնարանային տարածքում բռնկված հրդեհի արդյունքում ստեղծված իրավիճակում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված գործողություններն ու միջոցառումները, որոնց արդյունքում կանխվել է բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը:

Օգոստոսի 27-ին, հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո, Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տեղում կատարված ուսումնասիրության (ակնադիտական զննման) արդյունքում, արձանագրվել է հրդեհված սառնարանային տարածքում ամբողջովին […]

0 Comments

Տարածաշրջանային. քննարկվել են բույսերի առողջությանը և դրան ուղված կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունը, Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ, մասնակցել է Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում կայացած ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից կազմակերպվող Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի տարածաշրջանային աշխատաժողովին:

Աշխարհի 27 երկրների պատվիրակություններ քննարկվել են բույսերի առողջությանը և դրան ուղված կարողությունների զարգացմանը, բուսասանիտարական միջոցառումների միջազգային չափորոշչներին, վնասակար օրգանիզմների կարգավիճակին, արտակարգ իրավիճակի ժամանակ հումանիտար օգնության […]

0 Comments

«Այս պահին ունենք սպանդանոցների բավարար քանակ հանրային սննդի կետերը թարմ մսով ապահովելու համար». Գ. Ավետիսյան

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպումներ է ունեցել Ռեստորատորների միության ներկայացուցիչների, իրենց թարմ միս-մսեղիք մատակարարողների, ինչպես նաև խոզաբուծությամբ զբաղվող ֆերմերների հետ, որի ընթացքում քննարկվել են պարտադիր սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման հետ կապված խնդիրները: Գեորգի Ավետիսյանը հորդորել է խնդիրը հնարավորինս արագ լուծել՝ հավելելով, որ այս պահին ունենք սպանդանոցների բավարար քանակ հանրային սննդի կետերը թարմ մսով ապահովելու համար: […]

0 Comments

Մշտադիտարկում Արտաշատի մսի շուկայում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է թարմ մսի իրացման կետերի՝ սահմանված նորմերին համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում: Այս անգամ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել են Արտաշատի շուկայում գործող մսի տաղավարներ: Մշտադիտարկման շրջանակներում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտման, մասնավորապես՝ տարածքի աղտոտվածության, ճանճերի առկայության, մսի պահման ոչ ճիշտ պայմանների և այլ դեպքեր:

Տեսչական մարմնի […]

0 Comments