Լուրեր
Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը խիստ կարևոր է. Գ. Ավետիսյան
Մսի շուկայի կարգավորմանը, սպանդանոցային մորթի անցմանն ու անասնահամաճարակային իրավիճակի վերահսկման արդյունավետության բարձրացմանն էր ուղղված ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հանդիպումը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի և մարզի համայնքային ղեկավարների հետ: Մասնակցել են նաև մարզում գործող և կառուցվող սպանդանոցների ներկյացուցիչները:
Հանդիպում-խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների շարժի վերահսկման մեխանիզմների՝ կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման անհրաժեշտությունը, սպանդանոցային մորթի […]
Թարմ մսի վաճառքի կետերը ՍԱՏՄ խոշորացույցի տակ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հանրապետության մարզերի մսի շուկաների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը զուգահեռ, անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսել նաև Երևանի Խորենացի փողոցում (Գում-ի շուկայի հարակից տարածքում) գործող մսի իրացման տաղավարներում: Նպատակն է հսկել ստացված մսի ծագումն ու տեղափոխման պայմանները, ինչպես նաև ստուգել մսի տաղավարների սանիտարահիգիենիկ պայմանները:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր շրջել է Խորենացի փողոցի մսի վաճառքի կետերում, տնտեսավարողներին հորդորել պահպանել […]
Վանաձորում կասեցվել է մսի վաճառքի կետի գործունեությունը
Թարմ միս-մսեղիքի վաճառքի շուկան շարունակում է մնալ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում: ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը, խորհրդական Արթուր Շատվորյանը և Լոռու մարզային կենտրոնի մասնագետներն անակնկալ այցելել են Վանաձորի մսի վաճառքի տաղավարներ: Նրանց միացել են նաև Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի և ոստիկանության պատասխանատուները:
Շրջայցի ընթացքում կրկին ստուգվել է մսի վաճառքի կետերում տիրող իրավիճակը, գործունեության օրինականությունը: Թարմ մսի իրացմամբ […]
Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքն ողջ հանրապետությունում
Երկրում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հանրապետության մարզերում իրականացնում են վերահսկողություն «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում անցկացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման նկատմամբ: Նրանք զրուցել են գյուղատնտեսական կենդանիներ ունեցող տնտեսությունների ներկայացուցիչների հետ, լսել պատվերի շրջանակներում իրականացվող միջոցառումների կատարման ընթացքի մասին նրանց կարծիքներն ու մտահոգությունները, հանդիպել են համայնքը սպասարկող անասնաբույժների հետ: Աշխատանքները շարունակվում են:
[…]
Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ
Մեկնարկել է «Սննդի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկի գնահատման և կառավարման կարողությունների հզորացում» երկամյա ծրագիրը, որը կյանքի է կոչվել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ակտիվ համագործակցության արդյունքում:
ՀՀ ԿԵ ՍԱՏՄ պետի խորհրդական Էլվիրա Միրզոյանը նշել է, որ ծրագիրն ուղղված է անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ռիսկերի գնահատման ու կառավարման կարողությունների հզորացմանը: Այն ունի […]
Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է հետևողական քայլերը հանրապետության բոլոր մարզերի մսի շուկաներում առկա խախտումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ: Վանաձորյան նախորդ այցելության ժամանակ մսի իրացման շուկայում արձանագրվել էին անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, սննդի համար պիտանի ճանաչված մսի դրոշմակնիքի, վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ տարրական նորմերի, անձնակազմի սանիտարական գրքույկների բացակայության և պարբերական բուժզննության ժամկետների խախտման դեպքեր: Տնտեսվարողների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել […]






