Լուրեր
HACCP համակարգի համար ֆինանսական ներդրումն արդյունքների տեսանկյունից ամենաարդարացվածն է
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր մասնակցել են «Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական միավորում» ՀԿ-ի՝ մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար կազմակերպած «Մսի վերամշակման գործընթացում հիգիենիկ սկզբունքների կիրառումը» թեմայով երկօրյա դասընթացին: Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP, համակարգի ներդրման սկզբունքներին նվիրված դասընթացի նպատակն է մսամթերքի արտադրության ներկայացուցիչներին ուսուցանել արտադրության ընթացքում ախտածին մանրէների տարածումը կանխելու եղանակները և արտադրական հիգիենայի […]
Շիրակի մարզի անասնահամաճարակային իրավիճակը պատասխանատուների ուշադրության թիրախում
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ՝ այսօր մարզպետարանում կազմակերպվել էր հանդիպում-խորհրդակցություն Շիրակի մարզի համայնքային անասնաբույժների և սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների հետ, որին մասնակցում էին նաև ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:
Հավաքի նպատակն էր ևս մեկ անգամ քննարկել մարզի անասնահամաճարակային իրավիճակը, «Գյուղատնտեսական կենդանիների […]
Քննարկվել են Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը՝ սննդամթերքի անվտանգության և կենդանիների հատուկ հիվանդությունների գծով նախարարի տեղակալ Քարիմ Ամիրիի գլխավորությամբ:
Կողմերը քննարկել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ կենդանիների տարանցիկ տեղափոխումն իրականացվելու է միջազգային բոլոր չափորոշիչներին ու կանոնակարգերին համապատասխան: Նա պատրաստակամություն […]
Կենդանիների պատվաստումների խնդիրը՝ առաջնահերթություն
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, անասնահամաճարակային անկայուն իրավիճակի մասին ստացված ահազանգի հիման վրա, այցելել է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնք:
Գյուղի ավագանու ներկայացուցիչները, անասնաբույժը, ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի պետն ու Գեորգի Ավետիսյանը քննարկել են գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ու այդ գործընթացի վերահսկողության ընթացքը:
Տեսչական մարմնի ղեկավարը հորդորել է խստորեն հետևել պատվաստումների պլանավորման և պատշաճ կատարման ընթացքին, այն է՝ խոշոր […]
Գրիպի տարեկան համաժողովում քննարկվել է նաև «Մեկ առողջություն» գաղափարի գործնական կիառման անհրաժեշտությունը
Հայաստանում «Պանդեմիկ գրիպի պատրաստվածություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված գրիպի տարեկան համաժողովին ներկա Հայաստանի և միջազգային կազմակերպությունների առողջապահական ոլորտի պատասխանատուների հետ մեկտեղ այս տարի մասնակցել է նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցչական խումբը՝ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ:
Համաժողովի ընթացքում քննարկվել են գրիպի գլոբալ համավարակի դեմ պայքարի խնդիրները, այն, թե ինչպես է Հայաստանը նպաստում դրան, գրիպի դեմ բնակչության պատվաստման ռազմավարությունն […]
Թափառող շների գլխաքանակի վերահսկողությունը առաջնահերթություն
ՀՀ ԿԵ ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետի պաշտոնակատար Արթուր Մելիքյանը մասնակցել է Թբիլիսիում Կենդանիների աառողջության համաշխարհային կազմակերպության (OIE) կողմից կազմակերպված «Կենդանիների բարեկեցությունը թափառող շների գլխաքանակի վերահսկողության համատեքստում» թեմայով տարածաշրջանային սեմինարին:
Մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկել են շների կատաղություն հիվանդության հետ կապված անասնահամաճարակային առկա իրավիճակը, թափառող շների գլխաքանակի վերահսկողության մեխանիզմները, վերահսկողության ճանապարհային քարտեզի ներդրման հնարավորությունները, ինչպես նաև կատաղության դեմ պայքարիր հնարավոր ուղիները:
Արթուր Մելիքյանը ներկայացրել […]






