ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում

ՍԱՏՄ ղեկավարի հրամանով՝ այսօր վերահսկողական միջոցառումներ են սկսվել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում: Արարատի մարզային կենտրոնի և Երևանից կենտրոնից գործուղված տեսուչները կստուգեն դպրոցների բուֆետ/ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների համապատասխանությունը սահմանված նորմերին, վաճառվող սննդամթերքի համապատասխանությունը ինչպես  «Սննդամթերքի անվատանգության մասին» ՀՀ օրենք պահանջներին, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. հունիսի 6-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների» մասին թիվ 32-Ն հրամանում ներառված […]

0 Comments

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է անցկացնում Արտաշատի թիվ 5 դպրոցում և մատակարարի մոտ

Այսօր, ժամը 11:39 ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եվ կանխարգելման ազգային կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, Արտաշատի բժշկական կենտրոն են գնացել ՀՀ ԿԵ սնդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետները: Պարզվել է, որ սննդային թունավորման ախտանիշներով հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 3 աշակերտ, որոնց թիվը, ժամը 15:00-ի դրությամբ հասել է 23-ի:

ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական գործողություններ են սկսել դպրոցի ճաշարանում […]

0 Comments

Սպանդանոցներն ունեն համապատասխան հզորություններ և պատրաստ են մատուցելու անհրաժեշտ ծառայությունները

Իրացման ցանցում սպանդանոցային ծագման միս-մսեղիքի իրացումը խրախուսելու գործընթացի շրջանակներում՝ այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել թարմ մսի և ենթամթերքի վաճառքով զբաղվող տնտեսվարողները, մասնավորապես՝ Երևանի թիվ 2՝ Գումի, շուկայի, հարակից տարածքի և Խորենացի փողոցի վրա գործող մսի տաղավարների ներկայացուցիչները, ինչպես նաև «Ծիրան», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Նոր Զովք» սուպերմարկետների մսի մատակարարները: Տեսչական մարմնի պատասխանատուները ներկաների հետ քննարկել են այս […]

0 Comments

«Քաղաքացիներն ահազանգում են…»

Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Անվտանգ սնունդ/Հետք» հարթակում քաղաքացին ահազանգել էր այն մասին, որ Արտաշատ քաղաքի խանութներից մեկում իրեն վաճառել են ժամկետանց, բորբոսնած կոնֆետներ:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների արագ արձագանքի արդյունքում Արտաշատի Օգոստոսի 23-ի փող. 115 ա հասցեում գտնվող Ա/Ձ Մարատ Գեղամյանին պատկանող իրացման կետում հայտնվաբերվել է ոչ միայն այդ կոնֆետների խմբաքանակը, այլև ժամկետանց այլ սննդամթերք:

Վերահսկողական […]

0 Comments

Սպանդանոցային ծագման միս և մսեղիք իրացնողների շրջանակը մեծանում է

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է իրացման ցանցում և հանրային սննդի օբեկտներում սպանդանոցային ծագման միս-մսեղիքի իրացումը խրախուսելու գործընթացը:

Բոլոր իրացման ցանցերին, մսի վաճառակետերին և հանրային սննդի օբեկտներին, որոնք 100 տոկոսով կսպառեն միայն սպանդանոցային միս և մսեղիք, Տեսչական մարմնի կողմից կտրամադրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր:

Այսօր «Մաջիդ Ալ Ֆութաիմ Հայփերմարքեթս Էյ Ամ» ընկերությանը՝ «Քարֆուր» սուպերմարկետների ցանցին, տրամադրվել են պիտակներ և […]

0 Comments

Գյումրիում ոչնչացվել է 495 հավկիթ

 

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրի քաղաքում մշտադիտարկում է անցկացնում ձվի իրացման շուկայում, որի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ:

16 տնտեսավարողների մոտ եղել են թերի մակնշված կամ չմակնշված, կեղտոտ, ժամկետանց հավկիթներ: Ըստ այդմ այս պահին արդեն վաճառքից հանվել է 83 թերի մակնշված (հանձնարարվել է ամբողջացնել մակնշումը) և ոչնչացվել 495 ժամկետանց կամ չմակնշված ձու:

Հայտնաբերված թերությունների շտկման նպատակով՝ տրվել են հանձնարարականներ, սահմանվել […]

0 Comments