Լուրեր
Խոշոր իրացման ցանցերին առաջարկվել է առանձնացնել բուսական յուղ պարունակող սննդամթերքը սերուցքային կաթնամթերքից
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հանդիպել է Երևանի 12 խոշոր՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Ծիրան», «Նոր Զովք», «Արև», «Կազեր», «Երիցյաններ», «Կրպակ», «Պարմա», «MG» և «Կարուսել», սուպերմարկետների ներկայացուցիչների հետ:
Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է կոնկրետ լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ, որոնք արձանագրվել են բոլոր սուպերմարկետներում, մասնավորապես՝ իրացման ցանցում փաթեթավորված (կգ-ով վաճառվող) կաթնամթերքի (կարագ, պանիր, սփրեդ) և մսամթերքի […]
Սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթի առկայությունը պարտադիր է
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է հանրապետության 5 խոշոր թռչնաֆաբրիկաների՝ «Արաքս թ/ֆ» և «Նուբարաշեն թ/ֆ» ՓԲԸ-ների, ինչպես նաև «Սպիտակի թ/ֆ», «Շիրառ» և Լուսակերտ «Ագրոտեքինվեստ» ՍՊԸ-ների տնօրենների ու իրացման պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը և Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Թռչնաբուծության ոլորտի տնտեսավարողների մոտ առաջացել էին հարցեր՝ կապված թարմ մսի […]
Մուֆլոններն ու կենգուրուներն անկել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով
Օրերս Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունն ահազանգել էր, որ, այգու տարածք ներթափանցած շների ոհմակի ներգործության արդյունքում, անկել են 3 կենգուրու և 3 մուֆլոն:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի աշխատակիցներն անցկացրել են անկած կենդանիների լաբորատոր ախտաանատոմիական փորձաքննություն:
Պարզվել է, որ բոլոր 6 կենդանիներն էլ անկել են արտաքին ներգործությամբ առաջացած, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով […]
«Քաղաքացիներն ահազանգում են…»
Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք
Մի քանի օր առաջ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Ավան վարչական շրջանում խանութներից մեկից գնել է «Էլնոր» ապրանքանիշի սփրեդ և միայն տանը տեսել, որ այն ժամկետանց է:
Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Վահե Վերդյանին պատկանող իրացման կետում, որի արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ժամկետանց սննդամթերք […]
Հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՍԱՏՄ կառուցվածքային փոփոխությունների հարցը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում են եղել 2020թ. ստուգումների ծրագրին, սպանդանոցային մորթի անցման հետ կապված խնդիրներին, թարմ մսի վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ վիճակի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Խորհրդի անդամները, սակայն, օրակարգում ներկայացված հարցերին չեն անդրադարձել, քանի որ խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը բարձրաձայնել է ՍԱՏՄ կառուցվածքային փոփոխությունների խնդիրը, որից ածանցվում են […]
Աշխատանքային քննարկում
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի գլխավորությամբ նոյեմբերի մեկին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ղեկավարները: Քննարկմանը մասնակցում էին նաև վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության և տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացուցիչները:
Ներկաները քննարկել են տեսչական մարմինների […]





