Լուրեր
Տարածաշրջանային. քննարկվել են բույսերի առողջությանը և դրան ուղված կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունը, Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ, մասնակցել է Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում կայացած ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից կազմակերպվող Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի տարածաշրջանային աշխատաժողովին:
Աշխարհի 27 երկրների պատվիրակություններ քննարկվել են բույսերի առողջությանը և դրան ուղված կարողությունների զարգացմանը, բուսասանիտարական միջոցառումների միջազգային չափորոշչներին, վնասակար օրգանիզմների կարգավիճակին, արտակարգ իրավիճակի ժամանակ հումանիտար օգնության […]
«Այս պահին ունենք սպանդանոցների բավարար քանակ հանրային սննդի կետերը թարմ մսով ապահովելու համար». Գ. Ավետիսյան
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպումներ է ունեցել Ռեստորատորների միության ներկայացուցիչների, իրենց թարմ միս-մսեղիք մատակարարողների, ինչպես նաև խոզաբուծությամբ զբաղվող ֆերմերների հետ, որի ընթացքում քննարկվել են պարտադիր սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման հետ կապված խնդիրները: Գեորգի Ավետիսյանը հորդորել է խնդիրը հնարավորինս արագ լուծել՝ հավելելով, որ այս պահին ունենք սպանդանոցների բավարար քանակ հանրային սննդի կետերը թարմ մսով ապահովելու համար: […]
Մշտադիտարկում Արտաշատի մսի շուկայում
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է թարմ մսի իրացման կետերի՝ սահմանված նորմերին համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում: Այս անգամ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել են Արտաշատի շուկայում գործող մսի տաղավարներ: Մշտադիտարկման շրջանակներում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտման, մասնավորապես՝ տարածքի աղտոտվածության, ճանճերի առկայության, մսի պահման ոչ ճիշտ պայմանների և այլ դեպքեր:
Տեսչական մարմնի […]
Սիբիրախտով վարակված է եղել մեկ կենդանի
Օրեր առաջ Առողջապահության նախարարությունից տեղեկատվություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից հիվանդ կենդանին հայտնաբերվել էր, նմուշառում էր կատարվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Պարզվել էր, որ համագյուղացիներով կենդանու մորթ են իրականացրել և միսը բաժանել իրար մեջ:
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ հաստատվել է, որ կենդանին եղել է […]
Կենդանիների հիվանդությունների դեմ պայքարը ՍԱՏՄ անմիջական ուշադրության կենտրոնում է
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի դաբաղի վերահսկողության ծրագրի (EuFMD) փորձագետ Կարսեն Փոթչին և նույն ծրագրի կենդանիների առողջության մասնագետ Բօուդա Վոսուղ Ահմադիին:
Հյուրերը ներկայացրել են Հայաստանում իրականացված՝ դաբաղի վերահսկման և այդ ոլորտում կարողությունների գնահատման ծրագիրն ու դրա ընթացքը: Կարսեն Փոթչը տեղեկացրել է, որ գնահատված կարիքների և առաջնահերթությունների հիման վրա նախատեսվում է անցկացնել ևս մեկ […]
Սպանդանոցները պատրաստ են աշխատել համաձայն շուկայի պահանջարկի
«Բոլոր հնարավորություններն ունենք և պատրաստ ենք աշխատել ըստ շուկայի պահանջարկի»,- խոստացել են մի շարք սպանդանոցների ներկայացուցիչներ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հրավիրված քննարկման ժամանակ: Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը հիշեցրել է, որ թարմ մսի սպանդանոցային ծագման պարտադիր պայմանի կիրառումը հասարակական սննդի կետերում սկսվել է օգոստոսի 1-ից և կոնկրետ սպանդանոցների պատրաստականության վիճակից է կախված լինելու հանրային սննդի կետերի […]






