Լուրեր
Հանրակրթական հաստատությունների պետական վերահսկողության գործընթացը շարունակական է
2019թ. հոկտեմբերի 15-ին Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցում արձանագրված սննդային թունավորման դեպքից հետո, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, վերահսկողական միջոցառումներ են սկսվել հանրապետության բոլոր մարզերի և մայրաքաղաքի հանրակրթական հաստատություններում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում և խոհանոցներում:
Ամփոփելով արձանագրված արդյունքները՝ տեղեկացնենք, որ այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի, դրությամբ դիտարկումներ են անցկացվել հանրապետության 37 դպրոցներում և մանկապարտեզներում.
Երևան՝ 4 – Գայի (Հայկ Բժշկյանցի) […]
Նախանշվում են սննդամթերքի անվտանգության ոլորտում Հայ-վրացական համատեղ գործողություններ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի սննդամթերքի անվտանգության ոլորտի պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինների պատվիրակությունները՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և Վրաստանի պարենի ազգային գործակալության պետի տեղակալ Վասիլ Բասիլաձեի գլխավորությամբ:
Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում և Վրաստանում բուսասանիտարիայի և անասնաբուժության իրավիճակը, մասնավորապես՝ սահմանամերձ գոտիներում կենդանիերի կատաղության դեմ պատվաստումների պլանավորմանը, Հայաստան եկող անասնաբուժական ենթահսկման բեռների ուղեկցող […]
Անասնաբուժության դերի բարձրացումն այլընտրանք չունի
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ջանքերով՝ Դիլիջանում նոյեմբերի 26-27-ին անցկացվել է «Հայաստանում անասնաբուժության զարգացման հետքերով» երկօրյա համաժողովը, որի նպատակն էր մասնակիցների հետ վերհանել ոլորտում առկա խնդիրները, քննարկել դրանց լուծման տարբերակները: Սա նաև լավագույն հնարավորություն էր մասնագիտական փորձի փոխանակման ու նոր կապերի հաստատման, անասնաբուժական ոլորտում պետական և մասնավոր կառույցների կատարած աշխատանքների և սպասվելիք գործընթացների ներկայացման համար:
Համաժողովին մասնակցել են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության […]
Թափանցիկ, սպառողակենտրոն գործելաոճը ՍԱՏՄ-ի սկզբունքն է
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր պետական մարմինների, գիտական ու հասարակական սեկտորի ներկայացուցիչներին է ներկայացրել նոր հարթակ՝ dimum.online: Նույն հարթակն են ուղղորդելու նաև www.consumer.am, www.dimum.am, www.request.am հասցեները։
Այն առավել լայնածավալ առցանց հարթակ է սպառողների դիմում-բողոքների հասցեականությունն ապահովելու, քաղաքացիների խնդիրների հանրայնացման, և, իհարկե, պետական մարմինների աշխատանքի նկատմամբ արդյունավետ հանրային վերահսկողություն իրականացնելու համար:
Քաղաքացիները կարող են այս հարթակում ներբեռնել իրենց դիմումները, իսկ փորձագետները […]
Հայաստանյան մոտեցումները համահունչ են միջազգային չափանիշներին
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանության տնտեսական և առևտրի հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Էլիսի հետ՝ քննարկելու Կոդեքս Ալիմենտարիուսի մաս կազմող հատուկ դիետիկ սննդի որոշ ստանդարտներ:
Գեորգի Ավետիսյանն ու Քրիստոֆեր Էլիսը քննարկել են Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի օժանդակ մարմնի առաջիկա նիստի հետ կապված առանցքային հարցեր: Նրանք կենտրոնացել են սպառողների առողջությունը պաշտպանելու և սննդի առևտրում արդար գործելակերպի միջազգային […]
ՍԱՏՄ-ն անցկացրել է հակամանրէային կայունության վտանգների իրազեկման շաբաթ
Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունություն մարդու օրգանիզմը կարող է ձեռք բերել ինչպես հենց այդ դեղամիջոցների, այնպես էլ դրանց՝ սննդում առկա մնացորդների օգտագործման հետևանքով։
Այս մասին մասնագետները բարձրաձայնում են պարբերաբար, սակայն խնդիրը շարունակում է մնալ մտահոգիչ:
Նոյեմբերի 18-ին աշխարհում մեկնարկել է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունություն դեմ պայքարի շաբաթը, որի նպատակը, իրազեկման միջոցառումների ու տեղեկատվական նյութերի միջոցով, լայն հասարակությանը հակամանրէային ռեզիստենտականության հետևանքներին ու այն կանխարգելող […]






