ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Ներկրվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն և կարանտին. չինական փորձը

Այսօր ավարտվել է 20 օր տևած «Սննդարդյունաբերության հետազոտություն, ներկրվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն և կարանտին» թեմայով սեմինարը, որը Հայաստանում առաջին անգամ անցկացրել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սննդի և խմորման արդյունաբերության պետական գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչները: Այն կազմակերպվել էր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ջանքերով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցությամբ ու Չինաստանի դեսպանատան ու Չինաստանի կոմերցիայի նախարարության աջակցությամբ:

60 մարդու՝ ՍԱՏՄ տեսուչների, […]

0 Comments

Հայտնաբերվել ու ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, հանրակրթական հաստատություններում իրականացվող շարունակական վերահսկողության շրջանակներում, պարզել էին, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի և Արարատ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների, Մասիս քաղաքի թիվ 1 և Ոսկետափ համայնքի մանկապարտեզների սննդամթերքի մատակարար «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն այդ հաստատությունների խոհանոցներին սննդամթերքը մատակարարել է պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ: Այսպես. պայմանագրով նախատեսված 20 տոկոսանոց թթվասերի փոխարեն ընկերությունը […]

0 Comments

Պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը պետք է լինի սահուն ու անցնցում

Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ, կազմակերպվել էր սեմինար-ուսուցում սպանդանոցների ներկայացուցիչների համար:

Սեմինարի մասնակիցներին ողջունել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ հույս հայտնելով, որ այս ուսուցման արդյունքում ձեռք բերված գիտելիքները կնպաստեն սպանդանոցների առավել կանոնակարգված գործունեությանը: «Ցանկացած խնդրի, դժվարության, անհասկանալի իրավիճակի հանդիպելիս դուք կարող եք դիմել ՍԱՏՄ ձեր մարզային կառույցին և ստանալ համապատասխան սպառիչ խորհրդատվություն»,- ասել […]

0 Comments

Միավորված ազգերի կազմակերպությունը 2020թ. հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է այն միջոցառումները, որոնք նախատեսվում են կազմակերպել բույսերի առողջության պահպանման միջազգային տարվա շրջանակներում:

Բույսերի առողջության պահպանումը գործունեություն է, որը կանխում է բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների վնասակար օրգանիզմների ներթափանցումը, դրանց դեմ պայքարը, ներառյալ՝ ներմուծման և արտահանման կարգավորումը մի շարք ընթացակարգերի միջոցով, որոնք ուղղված են նոր […]

0 Comments

«Քաղաքացիներն ահազանգում են…»

Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը

Օրերս ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին տեղեկացրել էր, որ «Փեթակ» կոչվող իրացման կետի տաղավարներից մեկից գնել է «Food.am» ապրանքանիշի պահածոյացված խաղողի տերև, որը ոչ միայն փչացած է եղել, այլև ունեցել է կրկնապիտակ:

Ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի մասնագետները Արարատի մարզի Մասիս քաղաքում գործող «Ֆուդ Ամ» ՍՊԸ պահածոների արտադրամասում անցկացրել են պետական վերահսկողության […]

0 Comments

Հանրային սննդի կետերը պետք է իրացնեն միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն անցկացնում է հանդիպումների շարք սննդի շղթայի օպերատորների հետ՝ թարմ մսի իրացման կամ օգտագործման դեպքում սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պայմանը ներկայացնելու և դրա հետ կապված խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Գեղարքունիքի մարզում Գեորգի Ավետիսյանը հանդիպել է հանրային սննդի կետրերի ներկայացուցիչների հետ: Նա խոսել է սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու անհրաժեշտության մասին, տեղեկացրել, որ այդ իմաստով վերահսկողությունը լինելու […]

0 Comments