Լուրեր
․․․Հիշեցում․․․
Տեսչական պլանային ստուգումների մասին
Բոլոր 6 տեսչական մարմինները կառավարությանը ենթակա մարմինների կարգավիճակում այս տարի առաջին անգամ, օրենքով սահմանված ժամկետում (դեկտեմբերի 1-ին) հրապարակել են 2020թ․ իրականացվելիք պլանային ստուգումների տարեկան ծրագրերը: Ստուգումներն ուղղված են լինելու առավելապես ամենառիսկային ոլորտներ և տնտեսավարողներ:
Հղումները՝ մեկնաբանության մեջ:
Միաժամանակ հանրությանը և սպառողներին տեղեկացնում ենք, որ օրենքով նախատեսված են պլանից դուրս ստուգումների իրականացման բոլոր հիմքերը, որոնք թույլ են տալիս տեսչական մարմիններին […]
Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման ճանապարհը բաց է
Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. Ամանորի շեմին Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն:
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստորագրել է իրանական կողմից արդեն ստորագրված համաձայնագիրը:
Այս համաձայնության ձեռքբերումը բացառիկ կարևորության քայլ է մեր երկրի տնտեսության զարգացումը խթանելու ճանապարհին: Դա նշանակում է, […]
ՍԱՏՄ տեսուչները կաշխատեն նաև հանգստյան օրերին
Հաշվի առնելով սննդամթերքի առևտրի նախատոնական աշխուժացումը և, դրանով պայմանավորված, սննդամթերքի անվտանգության խախտումների հաճախակիանալը՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնը և մարզերի տարածքային կենտրոնները կաշխատեն նաև հանգստյան օրերին:
Դեկտեմբերի 21-ին և 22-ին, Տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, համագործակցելով տեղեկան ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ, շրջայցեր են կատարել ողջ հանրապետությունում՝ հատկապես կենդանական ծագման մթերքի փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Փողոցում, հակասանիտարական պայմաններում վաճառվող մեծ […]
Սպանդանոցային մորթն այլևս այլընտրանք չպետք է ունենա
Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ, անցկացրել է «Սպանդանոցային մորթի կարևորությունը և անցման ուղիները Հայաստանում» խորհրդաժողովը, որին մասնակցել են պետական կառավարման մարմինների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Տեսչական մարմնի կողմից ևս մեկ անգամ ներկայացվել է սպանդանոցային մորթի անցնելու կարևորությունը, բակային մորթից սպանդանոցայինի անցման ուղիները:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է խիստ վերահսկողության […]
Սննդամթերքի անվտանգությանն առնչվող մասնագիտությունները երիտասարդների համար գրավիչ պետք է լինեն
ՀՀ Կե սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որդեգրած թափանցիկ գործունեության սկզբունքն ուղղված է ոչ միայն հանրային վստահության բարձրացմանը, այլև ոլորտին առնչվող մասնագիտությունները երիտասարդների համար առավել գրավիչ դարձնելուն:
Այս նպատակով է նաև Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի աշակերտներին և ուսուցիչներին: Նա ներկայացրել է սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի կառուցվածքը, գործառույթներն, ընդգծել է ոլորտի կարևորությունը և դերը: Պարոն Ավետիսյանը […]
Տեղեկատվական պիտակներ և հավաստագիր միայն սպանդանոցային ծագման թարմ միս իրացնող տնտեսավարողներին
Թեև սպանդանոցային ծագման թարմ միս և ենթամթերք իրացնելու պահանջը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր տնտեսավարողների համար պարտադիր է 2020թ. հունվարի 15-ից, սակայն բազմաթիվ իրացման և հանրային սննդի կետեր արդեն օգտվում են միայն սպանդանոցների ծառայություններից:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է գործընթացի խթանմանն ու խրախուսմանը ուղղված միջոցառումները: Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի կողմից համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր է տրամադրվել […]






