Լուրեր
Արգելվել է թռչնի ու թռչնամթերքի ներմուծումը Ուկրաինայից
Թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2020 թվականի հունվարի 31-ից արգելվել է Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանից Հայաստանի Հանրապետություն կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:
Սահմանափակման հիմքը Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանում նշված հիվանդության […]
Գյումրիի դպրոցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում, դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում: Արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ:
Խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է:
Կասեցվել է կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը Սիսիանի մանկապարտեզներին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020թ. հունվարի 20-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի համայնքապետարանից ստացել է գրության, որում կասկածներ են եղել այն մասին, թե պետական գնումների շրջանակներում համայնքի մանկապարտեզներին մատակարարվող կարագը չի համապատասխանում պայմանագրով նախատեսված չափանիշներին:
Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Սիսիան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Նախ կատարվել է մատակարարվող կարագի հսկիչ գնում, որի շրջանակներում էլ, ապրանքատեսակի նույնականացման նպատակով, իրականացվել […]
Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2020 թվականի հունվարի 26-ից արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:
Արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված Կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE/ԿԱՀԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքերում հրապարակված […]
Հանրապետությունում գործում է 40 սպանդանոց
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական snund.am կայքում առկա են սպանդանոցներին ներկայացվող պահանջները հետևյալ հղումով՝
Կարող եք նաև տեղեկանալ, թե որո՞նք են այս պահին արդեն գործող սպանդանոցները, որտե՞ղ են դրանք տեղակայված, ինչպես նաև՝ թե ո՞ր կազմակերպություններն են իրացնում սպանդանոցային ծագման միս:
Հղումը ստորև՝
Գործող սպանդանոցները, 2020թ. հունվարի 23-ի դրությամբ, 40-ն են:
Ձև 5-ը տրամադրվում է ԱՆՎՃԱՐ
Yerkir.am կայքում այսօր՝ հունվարի 23-ին, հրապարակվել է «Վարսավիրանոցում վճարել նաև ՀԴՄ-ի համա՞ր. սպանդանոցային «5-րդ ձևի» զավեշտը» վերտառությամբ հոդվածը (https://www.yerkir.am/news/view/190340.html), որրտեղ հոդվածի հեղինակ Գևորգ Գյուլումյանը իրականությանը չհամապատասխանող պնդումներ է արել:
Մասնավորապես, Նա նշում է, որ «անասնապահը պարտավոր է, այսպես կոչված, «թուղթ գնել» («5-րդ ձև»), դրա դիմաց վճարելով ևս 12,000 դրամ: …Այսինքն՝ պետությունը, ի դեմս ՍԱՏՄ-ի, «5-րդ ձև» կոչվածի վաճառքի մենաշնորհը վերցրել է […]




