Լուրեր
«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիման վրա, կասեցել էր «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին («Norma» ապրանքանիշ) պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը, տվել էր խախտումները վերացնելու հանձնարարական:
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգիչ այց են կատարել «Ագրոպրոդ» ընկերություն և պարզել, որ նախկինում հայտնաբերված թերությունները վերացվել են, իրականացվել են արտադրական տարածքների, հատակի և պատերի անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ, ախտահանվել են սարքավորումները, լվացման […]
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի մասնագետ-տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին՝ «Norma» ապրանքանիշ, պատկանող կաթնամթերքի արտադրամասում (մի շարք մանկապարտեզների մատակարարվել է այս ընկերության կաթնամթերքը):
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ արտադրական, օժանդակ ու կենցաղային սենքերը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ են գտնվող սարքավորումները, գործիքներն ու այլ պարագաները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ ախտահանման։ Անձնակազմը չի պահպանել անձնական […]
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2019թ. աշխատանքների վերաբերյալ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թվականի ընթացքում իր գործունեությունն իրականացրել է այս տարվա համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործություն ունեցող հնարավոր անընդունելի ռիսկերի կանխարգելմանը:
Բուսասանիտարիա – Իրականացվել է հանրապետությունում իրացվող պեստիցիդների և ագրոքիմիկատների շուրջ 160 վաճառակետերի դիտարկում, կատարվել են նմուշառումներ և մոտ 500 լաբորատոր փորձաքննություն: Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների տարածվածությունը և աշխարհագրությունը հայտնաբերել նպատակով՝ […]
Չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք
ՄԱԿ-ի կողմից 2020-ը հայտարարվել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի, որի շրջանակներում Հայաստանում մեկնարկել է բուսասանիտարիային նվիրված առաջին միջոցառումը: ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարը միտված է նպաստելու բույսերի վնասատուների ազգային վերահսկողության և բուսասանիտարական հավաստագրման համակարգերի հզորացմանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, նրա խորհրդական Էլվիրա Միրզոյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության […]
Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր
Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրված խոզերի անկման պատճառը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները, որոնք լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել էին վերցված նմուշներում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետները փորձանմուշներ էին վերցրել նաև խոզերի կերերից: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ դրանցում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր:
Այս պահին արձանագրվել է Աքորի գյուղի երեք […]
Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու
Վերջին շրջանում հանրապետությունում նկատվող սննդային ձվի գերարտադրությամբ պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում:
Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող «Մյաս» ՍՊԸ-ում (Բաղրամյանի թ/ֆ) Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները հայտնաբերել են 150 արկղ՝ 54000 հատ, ժամկետանց ձու, որը տեղում ոչնչացվել է:
ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լուսակերտ» ՍՊ ընկերությունում անցկացվող վերահսկողության ընթացքում […]






