Լուրեր
«Քաղաքացիներն ահազանգում են…»
Կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը
Մի խումբ քաղաքացիների դիմում-բողոքի հիման՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացրել Արմավիրի մարզի Շահումյան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Յուրի Ռափյանի կաթնամթերքի արտադրությունում:
Ստուգումը պարզել է, որ կաթնամթերքի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ. տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չեն եղել […]
Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի ուղերձը սպառողներին:
Գառան մորթի կետերի փոխարեն կկառուցվեն փոքր սպանդանոցներ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մարզային հանդիպումները սպանդանոցային գործով զբաղվելու ցանկություն հայտնող տնտեսավարողների հետ:
Այսօր հանդիպում էր կազմակերպվել ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանի և Արմավիրի մարզի Նորապատ գյուղում գառան մորթի կետեր ունեցող տնտեսավարողների միջև:
Քննարկվել են փոքր սպանդանոցներին ներկայացվող պահանջներն ու այն ուղիները, թե ինչպես կարող են ձևափոխել արդեն գործող մորթի կետերը նորմալ, բոլոր նորմերին համապատասխանող սպանդանոցների, ստանալ թույլտվություն և հուլիսի […]
Արմավիրի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացրել մարզի Արաքս համայնքում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր Արամ Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբեկտում:
Պարզվել է, որ այստեղ չեն պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը՝ արտադրական, առևտրի, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ չեն եղել, հանրային սննդի կետը ապահովված չի եղել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ միջատների ու […]
Սեմինար. Սպանդանոցային մորթի անցման ուղիները աշխարհում և Հայաստանում
Մարտի 11-13-ը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ անցկացվել է «Պրոքսի Սերվիս» ՍՊԸ կողմից կազմակերպվող «Սպանդանոցային մորթի կարևորությունը և անցման ուղիները աշխարհում և Հայաստանում» թեմայով սեմինար-ուսուցումը:
Սեմինարին մասնակցող սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսավարողներն ու այլ շահագրգիռ անձինք քննարկել են Ռուսաստանի Դաշնությունում սպանդանոցների կառուցման և գործունեության իրավակարգավորումները, ինչպես նաև՝ այդ ոլորտի իրավական կարգավորումներին առնչվող որոշ խնդիրներ, ինչը կարող է նպաստել ՀՀ-ում պատշաճ սպանդ կազմակերպելուն ուղղված օրենդրական դաշտի բարելավմանը:
Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են
Սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ կորոնավիրուսի, վտանգը, շարունակում է մնալ օրակարգային, ուստի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հետամուտ է իրացման ցանցերում ամենօրյա ախտահանումներ անելու իր հանձնարարականի կատարմանը:
ՍԱՏՄ տեսուչների այցելությունները հանրապետության բոլոր մարզերի քաղաքների և գյուղերի խոշոր իրացման կետեր վկայում են, որ վարակների տարածման կանխարգելիչ միջոցառումներին տնտեսվարողները մոտենում են պատասխանատվությամբ:
Ախտահանվում են հատկապես սպառողների անմիջականորեն հպման շրջանակներում գտնվող մակերեսները՝ խուսափելով բաց մթերքի հետ […]






