Լուրեր
«Քաղաքացիներն ահազանգում են…»
Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք
Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Հաճն համայնքների մի շարք խանութներում վաճառվում է ժամկետանց սննդամթերք:
Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի մասնագետների վերահսկողական շրջայցի արդյունքում Նոր Հաճնի Ա/Ձ Արփինե Հայրապետյանի մթերային խանութում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ «Մեծ տոնական ելակով տորթ», խոզի ֆիլե, քամած մածուն, երշիկ «Բավարական»: Նույն […]
«Քաղաքացիներն ահազանգում են…»
Մսամթերքը տրվել է լաբորատոր փորձաքննության
Մարտի 29-ին քաղաքացի Սևակ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է, որ իր երեխայի ինքնազգացողությունը վատացել է սննդային թունավորման պատճառով, և ինքը շտապ օգնություն է կանչել: Նա ցույց է տվել նաև «Երևան Սիթի» ս/մ ցանցի Ջրվեժի մասնաճյուղից գնված սնունդը՝ բորբոսնած սարդելկաները, որից, հնարավոր է, կերել և թունավորվել է երեխան:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խմբի մասնագետները […]
ՍԱՏՄ տեսուչների շրջայցը գյուղատնտեսական շուկաներ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շրջայցեր են կատարել գյուղատնտեսական շուկաներում՝ կորոնավիրուսի #covid19 դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում: Տրվել են վիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու ցուցումներ:
Երևան՝ Նոր Նորք վարչական շրջան, «Մասիվի» շուկա
Երևան՝ Արաբկիր վարչական շրջան, «Կոմիտասի» շուկա
Երևան՝ Կենտրոն վարչական շրջան, «ԳՈՒՄ»-ի շուկա
Երևան՝ Էրեբունի վարչական շրջան, «Կայարանի» շուկա
Երևան՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, «Մալաթիայի» շուկա
Արարատի մարզ` Արարատի շուկա
Սյունիքի մարզ` Կապանի շուկա
Լոռու մարզ` Վանաձորի […]
Պաշտպանիչ պարագաներ ՍԱՏՄ-ին
Վերջին տարիներն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության միջև ձևավորվել են համագործակցային սերտ հարաբերություններ: Կարևորելով նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի դեմ պայքարի միջոցառումներում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լուրջ դերակատարությունը՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն»-ը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, Տեսչական մարմնին է տրամադրել պաշտպանիչ պարագաներ՝ հատուկ հանդերձանքի 200 հավաքածո, հեռահար ջերմաչափման 5 սարք, ախտահանիչ նյութեր, 500 դիմակ-ռեսպերատոր […]
#Covid19 Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում
Սննդամթերքի անվտանգությանն տեսչական մարմնի գլխամասային գրասենյակի բոլոր աշխատակիցները ջերմաչափվում են առավոտյան, իսկ տեսուչները նաև երեկոյան՝ տուն գնալուց առաջ, իրացման ցանցերում շրջայցերից վերադանալուց հետո:
Սահմանային հսկիչ կետերում ՍԱՏՄ տեսուչներն աշխատում են հատուկ դիմակներով:






