ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Անասնաբուժության միջազգային օր 2020

Անասնաբուժության միջազգային օրն աշխարհում նշվում է 2000 թվականից: Հայաստանում այս օրը պետական մակարդակով սկսել է նշվել 2019 թվականից:

0 Comments

Տեսչական վերահսկողություն. COVID19. Արթուր Ասոյան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը այցելել է շուրջ 5000 տնտեսավարողների, այդ թվում բացօթյա շուկաներ և արտադրամասեր, տրամադրել է խորհրդատվություն, թե ինչպես իրականացնել ախտահանման աշխատանքներ և ապահովել անվտանգ աշխատանqային պայմաններ ու միջավայր, իսկ խախտումների հայտնաբերման դեպքում կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

0 Comments

ՍԱՏՄ-ն ստացել է հատուկ հանդերձանքի ևս 100 հավաքածու

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ի լրումն 2020թ. մարտի 27-ին տրամադրված միջոցների, ստացել է հատուկ հանդերձանքի հավելյալ 100 հավաքածու իր երկարաժամկետ գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ: Այն տրամադրվել է նոր կորոնավիրուս COVID 19-ի տարածման ռիսկերը հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով դրա տարածումը կանխարգելելու հարցում ՍԱՏՄ լուրջ դերակատարությունը:

Հիշեցնենք. «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն, […]

0 Comments

ՍԱՏՄ-ում ախտահանությունները շարունակվում են

Ախտահանվում են «Ուրբան լոջիստիկ սերվիս» մաքսային տերմինալում գործող ՍԱՏՄ նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժնի աշխատասենյակներն ու շենքը:

0 Comments

«Քաղաքացիներն ահազանգում են…»

Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ

Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ» խանութում վաճառվում են ժամկետանց կոֆետներ:

Այցելելով նշված իրացման կետ՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ, այսպես կոչված՝ «ակցիայով», վաճառվում են ռուսական «Яро» ապրանքանիշի 23.09.2018թ. արտադրության շոկոլադապատ վաֆլիներ, որոնց ժամկետը լրացել է 23.07.2019 թվականին:

Շոկոլադապատ վաֆլիի ողջ խմբաքանակը՝ 20կգ, հանվել է […]

0 Comments

Ախտահանվում է Բագրատաշենի սահմանային հսկիչ կետը

Ախտահանվում է Բագրատաշենի սահմանային հսկիչ կետը՝ այն տարածքը, որտեղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ստուգում են պարենով բեռնված մեքենաներն ու ուղեկցող փաստաթղթերը:
ՍԱՏՄ տեսուչներն արդեն աշխատում են պաշտպանիչ արտահագուստով ու այլ պարագաներով:

0 Comments