Լուրեր
Պաշտպանիչ պարագաներ ՍԱՏՄ-ին
Վերջին տարիներն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության միջև ձևավորվել են համագործակցային սերտ հարաբերություններ: Կարևորելով նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի դեմ պայքարի միջոցառումներում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լուրջ դերակատարությունը՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն»-ը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, Տեսչական մարմնին է տրամադրել պաշտպանիչ պարագաներ՝ հատուկ հանդերձանքի 200 հավաքածո, հեռահար ջերմաչափման 5 սարք, ախտահանիչ նյութեր, 500 դիմակ-ռեսպերատոր […]
#Covid19 Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում
Սննդամթերքի անվտանգությանն տեսչական մարմնի գլխամասային գրասենյակի բոլոր աշխատակիցները ջերմաչափվում են առավոտյան, իսկ տեսուչները նաև երեկոյան՝ տուն գնալուց առաջ, իրացման ցանցերում շրջայցերից վերադանալուց հետո:
Սահմանային հսկիչ կետերում ՍԱՏՄ տեսուչներն աշխատում են հատուկ դիմակներով:
Հայտարարություն
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից, վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները (մարզային կենտրոններ, սահմանային հսկիչ կետեր) 2020թ. Մարտի 26-ից առժամանակ դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։
ՀՀ Սննդամթերքի […]
Ախտահանվել է ՍԱՏՄ գլխմասային շենքը
Երեկ ուշ երեկոյան ախտահանվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխամասային շենքը, մասնավորապես՝ քաղաքացիների սպասարկման սրահը, միջանցքները, պատերը, դռները:
Ախտահանման աշխատանքներ կարվեն նաև Տեսչական մարմնի մարզային կենտրոններում:
«Ջի Էյ Թի Քաթինգ» ընկերությունը սահմանային վերահսկողություն իրականացնողներին հատուկ դիմակներ է նվիրել
Վերջին օրերին Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը և տեսչական մարմինները բազմաթիվ շնորհակալական զանգեր և նամակներ են ստանում՝ որոնցում քաղաքացիները իրենց պատրասկակամությունն են հայտնում որևէ կերպ աջակցել իրականացվող աշխատանքներին:
Այսօր «Ջի Էյ Թի Քաթինգ» ընկերության տնօրեն Արեգ Սահակյանը Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին է նվիրել հատուկ դիմակներ՝ սահմանային վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների աշխատակիցներին տրամադրելու համար։
Դիմակները փոխանցվել են Առողջապահական […]






