Լուրեր
Սննդամթերքի անվտագության ոլորտում կորոնավիրուսի դեմ միջոցառումները պետք է իրականացվեն համակարգված-զուգահեռ. ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն Արցախում է
Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը օգոստոսի 13-ին, հանդիպել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արթուր Ներսիսյանը:
Կարևորելով երկու երկրներում սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև հաշվի առնելով ժամանակակից աշխարհի հատկապես կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված մարտահրավերները՝ պատասխանատուները խոսել են ոլորտում իրականացվող ծրագրերն ու […]
ՍԱՏՄ ղեկավարն այցելել է ձկնաբուծարան
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը օգոստոսի 12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գործող «Սևանի իշխան» հիմնադրամի ձկնաբուծարան, ինչպես նաև Սևանա լճում տեղադրված «Սևան Ակվա» ՍՊԸ, որտեղ ցանցավանդակներով պահվում են իշխան տեսակի ձկներ:
Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է իրավիճակին, գնահատել կատարվող աշխատանքի որակը, տնտեսավարողի հետ քննարկել արտադրությանն ու արտահանմանը, մակնշմանն ու փաթեթավորման ամբողջականությանն առնչվող հարցեր: Նա շեշտել է […]
Հանրապետությունում սպանդանոցների թիվը հետևողականորեն ավելանում է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ միասին այսօր մասնակցել են Արարատի մարզի Բաղրամյան համայնքում կառուցված «Արմակս» նոր սպանդանոցի բացմանը:
Ընկերության հզորությունները բավականին մեծ են, այն այսօր արդեն կարող է մատուցել սպանդանոցային ծառայություններ՝ կազմակերպելով խոշոր (օրական մինչև 20 գլուխ) ու մանր (օրական մինչև 30 գլուխ) եղջերավորների, ինչպես նաև խոզի սպանդ: […]
Խորենացու մսի տաղավարների ճնշող մեծամասնությունում վաճառվում է սպանդանոցային ծագման թարմ միս
Անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հուլիսի 25-ից սկսած ամենօրյա վերահսկողությունը տվել է ցանկալի արդյունքներ: Եթե Խորենացի փողոցի մսի տաղավարներում (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք) ստուգայցերի մեկնարկի պահին տնտեսավարողներից միայն մեկն է ունեցել մսի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական վկայականը, ապա այսօր արդեն գրեթե 30 տաղավարներում մսի և ենթամթերքի սպանդանոցային ծագումը կասկածներ չի հարուցել. ուղեկցող համապատասխան փաստաթղթերը ի […]
Մշտադիտարկում Խորենացու մսի տաղավարներում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակներում և սպանդանոցային մորթի պարտադիր նորմի նեդրմանը զուգահեռ՝ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ:
Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն այսօր վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, ստուգայց են կատարել Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներում (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք)՝ նպատակ ունենալով հսկել թե ստացված մսի ծագումը, թե մսի տեղափոխման պայմանները և թե տաղավարների սանիտարահիգիենիկ նորմերի […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջազգային հավատարմագրում ունեցող Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի քիմիական հետազոտությունների բաժնում առկա են հետևյալ թափուր հաստիքները՝
Գլխավոր մասնագետ
Ներկայացվող պահանջները – 3 և ավելի տարիների լաբորատոր աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն (մագիստրոս), սննդամթերքի քիմիական՝ դասական և քրոմատագրաֆիկ (հեղուկային, գազային, իոնային), փորձարկումներ կատարելու փորձ, համակարգչային գիտելիքներ:
Առաջատար մասնագետ
Ներկայացվող պահանջները – 2 և […]






