Լուրեր
Հանրապետության անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողությունն առաջնահերթ խնդիր է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հրավիրել էր խորհրդակցության՝ հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի և ոլորտի վերահսկողության բարելավման հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով: Խորհրդակցությունը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալները, մարզային կենտրոնի պետերը:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, կարևորելով կենդանիների պատվաստումների գործընթացը, նշել է, – «100 տոկոսով վերահսկել անասնահամաճարակային իրավիճակն առանց կենդանիների հաշվառման ու համարակալման, […]
Կասեցվել են հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Մնացական Այվազյանին պատկանող հացի (Շիրակի մարզ, ք. Արթիկ) և Հայրապետ Զաքարյանին պատկանող գազավորված ըմպելիքի (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) արտադրամասերում: Պարզվել է, որ այս արտադրամասերում խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտրահիգիենիկ պահանջները, իսկ հացի արտադրամասում նաև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը տարածքներ կանխելու համար, սննդի շղթայում […]
Կասեցվել է հացի երկու արտադրամասերի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Սենո Խալաթյանին (ք. Գյումրի) և Սուրեն Ալոյանին (ք. Արթիկ) պատկանող հացի արտադրամասերում:
Պարզվել է, որ այս կազմակերպություններում ոչ միայն արտադրությունն է կազմակերպվել առանց տեխնոլոգիական հրահանգների առկայության, այլև կոպտորեն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Չեն ձեռնարկվել նաև համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների […]
Վերականգնված կաթը ներառված է կաթնամթերքի տեսականու մեջ
Փետրվարի 13-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները, որոնք սահմանում են վերականգնված կաթի նկատմամբ պահանջները: Դա վերականգնված կաթի արտադրողներին թույլ կտա այն նույնականացնել, փաթեթավորել և վաճառել որպես վերականգված կաթ:
Կաթի փոշին, որը ստացվում է սովորական կաթի կաթիլները բարձր ջերմաստիճանում ցողելով և չորացնելով, շատ ավելի հեշտ է պահել և տեղափոխել, քան սովորական հեղուկը կամ սառեցված […]
Քննարկվել են արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանությանն առնչվող խնդիրները, անցկացվել է ուսումնավարժություն
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող հիմնական խնդիրներն են քննարկվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի և ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նպատակն էր հասկանալ Տեսչական մարմնի և ենթակա կառույցների քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, շտաբերի, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը և գնահատել քաղաքացիական պաշտպանության պլանի իրատեսության մակարդակը:
Քննարկումներից, քաղաքացիական պաշտպանության կարողությունների և միջոցների […]
Փետրվարի 5-ից Ռուսաստանը վերացրել է Հայաստանից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները
Այս տարվա սկզբին Ռուսաստանը Արմավիրի մարզի 13 ձեռնարկություններից ներկրվող լոլիկի ու պղպեղի մեջ հայտնաբերել էր Պեպինո մոզաիկա (Pepino mosaic virus) վիրուսին բնորոշ նշաններ և սահմանափակել ներմուծումը: ՀՀ ՍԱՏՄ կողմից տվյալ հիվանդության առկայությունը պարզելու նպատակով իրականացվել է մշտադիտարկում, որի արդյունքները ներկայացվել են Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությանը (Ռոսսելխոզնադզոր): Համատեղ քննարկումների արդյունքում Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային […]






