ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

«Պայքար պլաստիկով աղտոտման դեմ». Սպառողի իրավունքների պաշտպանության օրվա կարգախոսն է

Միջազգային հանրությունը մարտի 15-ը նշում է որպես սպառողի իրավունքների պաշտպանության օր, որն այս տարի անցնում է «Պայքար պլաստիկով աղտոտման դեմ» կարգախոսով: Երկրագնդի պլաստիկի թափոններով աղտոտվածությունն արդեն դարձել է համաշխարհային լուրջ խնդիր, որը պահանջում է համակարգված միջազգային լուծումներ:

Ինչպես և նախորդ չորս տարիներին, այս տարի էլ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ակտիվ աջակցությամբ ու ֆինանսավորմամբ, մարտի 15-ին […]

0 Comments

ՍԱՏՄ-ն թույլատրել է հրուշակեղենի արտադրամասին վերսկսել աշխատանքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն այցելել են «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ-ի հրուշակեղենի արտադրություն՝ ստուգելու այդ ընկերության կասեցումից հետո տրված հանձնարարականների կատարումը:
Պարզվել է, որ նախկինում հայտնաբերված թերություններն ամբողջությամբ վերացվել են՝ իրականացվել են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ, ախտահանվել են սարքավորումները, առանձնացվել են վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ հատվածները:
Արդյունքում, տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, սահմանված կասեցումը վերացվել է:

ՆԱԽԿԻՆՈՒՄ

ՀԻՄԱ

0 Comments

Զարգացման ծրագիր լաբորատորաների ղեկավարների համար

Հայաստանում մեկնարկում է լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագիր, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC), Եվրոպայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ECDC), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) և Հանրային առողջության լաբորատորիաների ասոցիացիայի (APHL) կողմից:
Կովկասի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ծրագրի տեխնիկական ներդրման համար […]

0 Comments

Կասեցվել է գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները, իրենց վերահսկողական գործառույթների շրջանակներում, ուսունասիրություններ են իրականացրել «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ-ում (ք. Աբովյան) և անհատ ձեռնարկատեր Գրիգոր Սահրադյանին պատկանող հացի արտադրամասում (ք. Մասիս):

Արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու հիմքով, կասեցվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթը՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեությունը, ինչպես նաև հացի արտադրամասի գործունեությունն ամբողջությամբ, որտեղ, […]

0 Comments

Տեսչական մարմինները զգուշացնում են

Հարգելի տնտեսավարողներ, Կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու նպատակով ևս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները: Զգուշացնում ենք՝ վերահսկողությունը խստացվում է. հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ:

ՀՀ կառավարությանը ենթակա տեսչական մարմիններ

0 Comments

Կասեցվել է հրուշակեղենի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ արտադրամասերի աշխատանքը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս արտադրամասերում խախտվել են օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ տարածքները առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում:

Սահմանվել […]

0 Comments