Լուրեր
Որոշվել է ժամանակավորապես աշխատանքի չթույլատրել 19 աշխատակցի
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ 19 աշխատակցի ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշում:
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների կողմից այդ ընկերությունում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության:
Խախտումը վերցնելուց հետո նրանց աշխատանքի իրավունքը կվերականգնվի:
Հացի արտադրությունում շտկել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները. կասեցումը վերացվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Շիրակի մարզում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր Սուրեն Ալոյանին պատկանող հացի արտադրամասի կասեցումը (ք. Արթիկ):
Այս կազմակերպությունում շտկել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը տարածքներ կանխելու և վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված անձիք ենթարկվել են պարտադիր պարբերական բժշկական զննության և ձեռք են բերել սանիտարական անձնագրեր:
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական գործողություններ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Պողոսյանին պատկանող հանրային սննդի կազմակերպությունում: Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակն անցնում է խոհանոցի միջով, իսկ անձնակազմը ապահովված չէ հանդերձարանով:
Հանրային սննդի կազմակերպութան գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու […]
Սանիտարահիգիենիկ նորմերը խախտվել են հացի և չգազավորված խմելու ջրի արտադրամասերում
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Արթ-Դավ-Սյուն» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Իջևան) և հայտնաբերել սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար: Այստեղ բացակայել է նաև անխափան […]
Իրացման ցանցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները, «Արսեն և Գոհար» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում (Արթիկ) անցկացվող ստուգման ընթացքում, հայտնաբերել են «Կուբանսկայա Դոլինա» ապրանքանիշի մեկ կիլոգրամանոց տարաներով ժամկետանց 498 տոմատի մածուկ:
Խմբաքանակը հանվել է իրացումից, տրվել է կարգադրագիր` արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին:
ՍԱՏՄ ղեկավարը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանին և ՊՀԾ քաղաքականության պատասխանատուին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ս․թ մարտի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և Պարենի համաշխարհային ծրագրի քաղաքականության պատասխանատու Այվորի Հակեթ Էվանսին։
Ողջունելով հյուրերին՝ Գեորգի Ավետիսյանը կարևորել է համատեղ համագործակցությունը։ Քննարկվել են Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող միջոցառումները, որի կապակցությամբ Տեսչական մարմինն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել նախատեսվող աշխատանքներին:






