Լուրեր
Անասնաբույժը 1 կենդանու արյունը բրուցելոզի ախտորշման է ներկայացրել 91-ի փոխարեն
2019 թվականի հոկտեմբերի 23-ին Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի անասնաբույժ Էդիկ Թամամյանի կողմից ներկայացված արյան 95 նմուշից առաջնային լաբորատոր փորձաքննության արդյունքում «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզային կառույցի Իջևանի տարածաշրջանի լաբորատորիայում բրուցելյոզ հիվանդության ախտորոշումը դրական արդյունք էր արձանագրել 91 նմուշի համար։ Փորձաքննության ընթացքում դրական ռեակցիաների անընդհատությունը և նման մեծ քանակը (դա նշանակում է՝ Հաղարծինի 8 անասնատերերի բոլոր խոշոր եղջերավոր կենդանիները հիվանդ են բրուցելոզով) […]
Երևանում գործարկվել է«Մեկ պատուհան» համակարգը
«Եվրամիությունը Հայաստանի համար. էլեկտրոնային կառավարում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Երևանում մեկնարկվել է «Մեկ պատուհան» համակարգը, որը տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի բեռների՝ բույսերի, կենդանիների, բուսական և կենդանական ծագման ապրանքների, սննդային ապրանքների, անասնաբուժական դեղամիջոցների, թունաքիմիկատների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման հաշվառման էլեկտրոնային համակարգ է:
Թվայնացված համակարգը հնարավորություն կտա իրականացնել ՀՀ տարածք ներմուծվող, արտահանվող և երկրի տարածքով տարանցիկ […]
Դիտարկումներ են եղել Երևանի երեք դպրոցներում
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Երևանի Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 և Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցներում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում։ Դիտարկումների ընթացքում թիվ 129 և 77 հիմնական դպրոցների բուֆետներում (վարձակալում են համապատասխանաբար «Համեղ պատառ» ՍՊԸ-ն և Ա/Ձ Խորեն Հովհաննիսյանը) հայտնաբերվել են թերի […]
Ոչ սակագնային միջոցառումները՝ որպես շուկա մուտքի և կայուն զարգացումը խթանելու գործիք
Ոչ սակագնային միջոցառումներն այսօր գտնվում են գլոբալ առևտրի բանակցությունների կենտրոնում՝ ազդելով համաշխարհային առևտրի գրեթե 90%-ի և մեր առօրյա կյանքի բոլոր ոլորտների վրա:
ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կազմակերպության կողմից (UNCTAD) Ժնևում կազմակերպված ոչ սակագնային միջոցառումների՝ որպես շուկա մուտքի և կայուն զարգացումը խթանելու գործիքի, դասակարգման ու կարգավիճակի վերաբերյալ քննարկումներին մասնակցել է նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Էլվիրա Միրզոյանը:
Խորհրդաժողովում քննարկվել […]
Անասնաշուկայում իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում են
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկում է անցկացրել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում, որտեղ բերվում և վաճառվում են ընտանի կենդանիներ հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: Սա Տեսչական մարմնի կողմից անասնաշուկայում իրավիճակի կարգավորմանը միտված հերթական քայլն է: Երկրում կենդանիների համարակալման բացակայության պատճառով՝ այդ գործընթացը գրեթե անվերահսկելի է, և այս մշտադիտարկման նպատակն էր […]
Վերահսկողության կերակրի աղի նկատմամբ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումեր է անցկացրել սննդի շղթայում գործունեություն իրականացնող 89 տնտեսավարող սուբյեկտների մոտ (իրացման ցանց 14, արտադրությունն 75, որից՝ կաթնամթերք արտադրություն՝ 44, հացի արտադրություն՝ 6, մսամթերքի արտադրություն՝ 6, պահածոների արտադրություն՝ 11, ձկամթերքի արտադրություն՝ 1, գարեջրի արտադրություն՝ 1)` ստուգելու այդ կազմակերպություններում օգտագործվող աղի համապատասխանությունը կերակրի աղին ներկայացվող պահանջներին:
Նշենք, որ հանրային սննդի օբյեկտները, սննդի արտադրությամբ զբաղվող […]