Լուրեր
Խորենացու մսի տաղավարների ճնշող մեծամասնությունում վաճառվում է սպանդանոցային ծագման թարմ միս
Անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հուլիսի 25-ից սկսած ամենօրյա վերահսկողությունը տվել է ցանկալի արդյունքներ: Եթե Խորենացի փողոցի մսի տաղավարներում (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք) ստուգայցերի մեկնարկի պահին տնտեսավարողներից միայն մեկն է ունեցել մսի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական վկայականը, ապա այսօր արդեն գրեթե 30 տաղավարներում մսի և ենթամթերքի սպանդանոցային ծագումը կասկածներ չի հարուցել. ուղեկցող համապատասխան փաստաթղթերը ի […]
Մշտադիտարկում Խորենացու մսի տաղավարներում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակներում և սպանդանոցային մորթի պարտադիր նորմի նեդրմանը զուգահեռ՝ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ:
Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն այսօր վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, ստուգայց են կատարել Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներում (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք)՝ նպատակ ունենալով հսկել թե ստացված մսի ծագումը, թե մսի տեղափոխման պայմանները և թե տաղավարների սանիտարահիգիենիկ նորմերի […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջազգային հավատարմագրում ունեցող Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի քիմիական հետազոտությունների բաժնում առկա են հետևյալ թափուր հաստիքները՝
Գլխավոր մասնագետ
Ներկայացվող պահանջները – 3 և ավելի տարիների լաբորատոր աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն (մագիստրոս), սննդամթերքի քիմիական՝ դասական և քրոմատագրաֆիկ (հեղուկային, գազային, իոնային), փորձարկումներ կատարելու փորձ, համակարգչային գիտելիքներ:
Առաջատար մասնագետ
Ներկայացվող պահանջները – 2 և […]
Կասեցվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Չանախ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:
Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Չանախ»-ի կաթնաշոռ և թթվասեր արտադրատեսակները ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին (ՄՄ ՏԿ 033/2013):
ՍԱՏՄ-ն կասեցրել է այս ընկերության թթվասեր և կաթնաշոռ արտադրատեսակների արտադրությունը, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Ի գիտություն սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողների
Նկատի ունենալով, որ Դուք գործունեություն եք իրականացնում սննդամթերքի և դրա բաղադրիչների արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման կամ իրացման ոլորտում, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի՝ պարտավոր եք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնել տեղեկատվություն Ձեր գործունեության մասին՝ Տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելու համար: Տեղեկատվությունը պետք է ներկայացվի Ձեր գործունեությունը սկսելուց հետո […]
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն այցելել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տոհմային տավարաբուծական ֆերմա
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը, հուլիսի 1-ից մեկնարկող սպանդանոցային պարտադիր մորթի անցման շրջանակներում սպանդանոցների կառուցման գործընթացին ծանոթանալու նպատակով նախաձեռնված մարզային շրջայցերի ընթացքում, այցելել են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջանում գործող տոհմային տավարաբուծական ֆերմա:
ՍԱՏՄ պատասխանատուները ծանոթացել են ֆերմայում ներդրված տեխնոլոգիաներին, կենդանիների պահման և կաթնամթերքի ստացման ավտոմատացված համակարգերին: Սննդային արտադրանքի անվտանգությունն ապահովելու և […]





