ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Սեմինար Ուզբեկստանի Հանրապետությունում

Ս.թ. ապրիլի 23-ից 27-ը Տաշկենտ քաղաքում տեղի ունեցավ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ,FAO) ու Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության (ԲԿԲՊԵԿ, EPPO) կողմից կազմակերպված «Բուսասանիտարական անվտանգության միջազգային և տարածաշրջանային չափորոշիչների կիրառումը սերմանյութի և տնկանյութի միջազգային առևտրում» խորագրով սեմինար:

Սեմինարին մասնակցում էին բուսասանիտարիայի բնագավառի ներկայացուցիչներ՝ հրավիրված Հայաստանից, Ադրբեջանից, Բելոռուսիայից, Բելգիայից, Չեխիայից, Էստոնիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Իսրայելից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, […]

0 Comments

Ծառայության պետի մամուլի ասուլիսը

Մայիսի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի մամուլի ասուլիսը, որին ներկա էին տեղական մի շարք հեռուստաընկերությունների, մամուլի, ինչպես նաև էլեկտրոնային պարբերականների ներկայացուցիչներ:

Ասուլիսի ընթացքում Աբրամ Բախչագուլյանը, ի թիվս մի շարք այլ հարցերի, անդրադարձավ Ծառայության և Ծառայությանը կից հանրային կոմիտեի կողմից ս.թ. մայիսի 21-ից ՀՀ մարզերում մեկնարկող համատեղ դիտարկումներին, որը, ինչպես նշեց Ծառայության […]

0 Comments

Հնգօրյա ուսուցում «Խոզերի աֆրիկական ժանտախտի ախտորոշում և վերահսկողություն» թեմայով

Ս.թ. մայիսի 14-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում մեկնարկեց «Խոզերի աֆրիկական ժանտախտի ախտորոշում և վերահսկողություն» թեմայով ուսուցում: Ուսուցումը կազմակերպվել է “Development Solutions” (Զարգացման լուծումներ) կազմակերպության և ՍԱՊԾ աշխատակազմի արտաքին կապերի բաժնի համատեղ ուժերով, ԵՄ Սպառողների և առողջության անվտանգության գլխավոր տնօրինության (DG SANCO-ի) ֆինանսավորմամբ: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՍԱՊԾ պետ պարոն Ա.Բախչագուլյանը:

Ուսուցմանը հրավիրված են փորձագետներ Գերմանիայից և Իսպանիայից: Ուսուցմանը մասնակցում են […]

0 Comments

SPS միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ

Ս.թ. ապրիլի 28-ին Ծառայության նիստերի դահլիճում կայացավ SPS միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ: Նիստի օրակարգում էր հացի և հացաբուլկեղենի տեխնիկական կանոնակարգի նախագիծը: Նիստին հրավիրված էին նաև ԵՄ խորհրդատվական խմբի փորձագետները:

0 Comments

Անասնաբույժի միջազգային օրը Ծառայությունում

2000թ.-ից ի վեր ամբողջ աշխարհում ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվում է որպես անասնաբույժի օր: Այս տարի վերջինս նշվեց ապրիլի 28-ին: Այդ կապակցությամբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարության նախաձեռնությամբ խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ փոքրիկ միջոցառում

Միջոցառման ընթացքում հնչեցին շնորհավորանքներ, և անասնաբուժության բնագավառում ցուցաբերած բարձր մասնագիտական պատրաստվածության և ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար պատվոգրերով պարգևատրվեցին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի […]

0 Comments

Սեմինար «Սննդի փորձարկման լաբորատորիաների միջազգային ISO/IEC 17025 հավատարմագրում» թեմայով

Ս.թ. ապրիլի 24-ից 26-ը «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում տեղի ունեցավ «Որակի համակարգերի ուժեղացում Հարավային Կովկասի երկրներում» PTB ծրագրի շրջանակներում սեմինար «Սննդի փորձարկման լաբորատորիաների միջազգային ISO/IEC 17025 հավատարմագրում» թեմայով: Սեմինարը վարում էր Գերմանիայի «Quality Services International»-ի (QSI) որակի մենեջերի տեղակալ Տոբիաս Վիեսոռեկը:

Վերջինս սեմինարի անցկացման երեք օրերի ընթացքում ներկայացրեց ISO/IEC 17025-ին ներկայացվող պահանջների, որակի կառավարման սկզբունքների, որակի քաղաքականության, ստանդարտ գործառնական ընթացակարգերի, փաստաթղթավորման, ինչպես […]

0 Comments