ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 19.08.2012

2012 թվականի օգոստոսի 19-ին «Զվարթնոց» օդանավակայանով Իտալիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 13,5 կգ պանիր «Burrata Abbasciano»: Կատարվել է նմուշառում, նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով պարզվել է, որ բեռի փոխադրման ժամանակ ջերմային ռեժիմի խախտման հետևանքով բեռը փչացել է:

0 Comments

Եռօրյա ուսուցում «Ա» կարգի պաստերիզացված կաթի կանոնակարգ» թեմայով

Ս.թ. հուլիսի 11-ից 13-ը Հայաստանում ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ եռօրյա ուսուցում «Ա» Կարգի պաստերիզացված կաթի կանոնակարգ» թեմայով: Ուսուցումը կազմակերպվել Էր «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի և «Հայաստանում սննդի անվտանգության բարելավման ծրագիր» (IFC) կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ:

Ուսուցմանը մասնակցում էին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Երևանի և մարզային կենտրոնների տեսուչները, կաթ վերամշակող կազմակերպությունների ներկայացուցիչները: Բանախոսները երեք օրերի ընթացքում ներկայացրեցին […]

0 Comments

Համագործակցության միջկառավարական խորհրդի նիստում

Ս.թ. հունիսի 28-ից 29-ը ՌԴ մայրաքաղաքում՝ Մոսկվայում, ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ Համագործակցության միջկառավարական խորհրդի 35-րդ նիստը՝ նվիրված ԱՊՀ անդամ երկրների միջև 1993թ.-ի մարտի 12-ին կնքված՝ անասնաբուժության ոլորտի վերաբերյալ համաձայնագրին:

Նիստին ներկա էին Հայաստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության ոլորտային պետական վերահսկողության մարմինների ղեկավարները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:

Հանդիպման ընթացքում […]

0 Comments

Սեմինար-դասընթաց «Ռուսալեզու երկրների՝ սննդամթերքի անվտանգությունը վերահսկող պաշտոնյաների վերապատրաստման դասընթացներ» թեմայով

2012 թվականի մայիսի 16-ից հունիսի 12-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության կողմից կազմակերպվել և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սննդամթերքի և խմորման արտադրությունների պետական հետազոտական ինստիտուտի միջազգային ուսումնական կետրոնի կողմից անցկացվել է «Ռուսալեզու երկրների՝ սննդամթերքի անվտանգությունը վերահսկող պաշտոնյաների վերապատրաստման դասընթացներ» թեմայով սեմինար-դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության գլխավոր մասնագետ Վահե Դանիելյանը:

Սեմինար-դասընթացին մասնակցել […]

0 Comments

Սեմինար «Թունաքիմիկատների օգտագործման համար նախատեսված սարքավորումների գրանցումը» թեմայով

Ս.թ. մայիսի 28-ից մինչև հունիսի 1-ը Թուրքիայի Մենեմեն քաղաքում կայացավ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՊԳԿ (FAO-REU), ինչպես նաև Կենտրոնական Ասիայի ՊԳԿ (FAO-SEC) կողմից Կազմակերպված Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների համար սեմինար «Թունաքիմիկատների օգտագործման համար նախատեսված սարքավորումների գրանցումը» թեմայով:

Հայաստանից մասնակցում էին Ծառայության աշխատակազմի ռիսկերի կառավարման վարչության բուսասանիտարական ռիսկերի կառավարման բաժնի պետ Մերուժան Թարզյանը, Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը, Բուսասանիտարիայի տեսչության […]

0 Comments

Սեմինար «Թունաքիմիկատների օգտագործման համար նախատեսված սարքավորումների գրանցումը» թեմայով

Ս.թ. ապրիլի 23-ից 27-ը Տաշկենտ քաղաքում տեղի ունեցավ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ,FAO) ու Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության (ԲԿԲՊԵԿ, EPPO) կողմից կազմակերպված «Բուսասանիտարական անվտանգության միջազգային և տարածաշրջանային չափորոշիչների կիրառումը սերմանյութի և տնկանյութի միջազգային առևտրում» խորագրով սեմինար:

Սեմինարին մասնակցում էին բուսասանիտարիայի բնագավառի ներկայացուցիչներ՝ հրավիրված Հայաստանից, Ադրբեջանից, Բելոռուսիայից, Բելգիայից, Չեխիայից, Էստոնիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Իսրայելից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, […]

0 Comments