ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Վերականգնված կաթը ներառված է կաթնամթերքի տեսականու մեջ

Փետրվարի 13-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները, որոնք սահմանում են վերականգնված կաթի նկատմամբ պահանջները: Դա վերականգնված կաթի արտադրողներին թույլ կտա այն նույնականացնել, փաթեթավորել և վաճառել որպես վերականգված կաթ:

Կաթի փոշին, որը ստացվում է սովորական կաթի կաթիլները բարձր ջերմաստիճանում ցողելով և չորացնելով, շատ ավելի հեշտ է պահել և տեղափոխել, քան սովորական հեղուկը կամ սառեցված […]

0 Comments

Քննարկվել են արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանությանն առնչվող խնդիրները, անցկացվել է ուսումնավարժություն

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող հիմնական խնդիրներն են քննարկվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի և ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նպատակն էր հասկանալ Տեսչական մարմնի և ենթակա կառույցների քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, շտաբերի, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը և գնահատել քաղաքացիական պաշտպանության պլանի իրատեսության մակարդակը:

Քննարկումներից, քաղաքացիական պաշտպանության կարողությունների և միջոցների […]

0 Comments

Փետրվարի 5-ից Ռուսաստանը վերացրել է Հայաստանից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները

Այս տարվա սկզբին Ռուսաստանը Արմավիրի մարզի 13 ձեռնարկություններից ներկրվող լոլիկի ու պղպեղի մեջ հայտնաբերել էր Պեպինո մոզաիկա (Pepino mosaic virus) վիրուսին բնորոշ նշաններ և սահմանափակել ներմուծումը: ՀՀ ՍԱՏՄ կողմից տվյալ հիվանդության առկայությունը պարզելու նպատակով իրականացվել է մշտադիտարկում, որի արդյունքները ներկայացվել են Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությանը (Ռոսսելխոզնադզոր): Համատեղ քննարկումների արդյունքում Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային […]

0 Comments

ՍԱՏՄ կառավարման խորհրդի նիսում ներկայացվեց Տեսչական մարմնի 2020թ. հաշվետվությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նիստի ընթացքում ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի 2020 թվականի տարեկան հաշվետվության նախագիծը: Հաշվետվության նախագիծը արժանացել է հավանության, խորհրդի անդամների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

0 Comments

FAO- ն հրատապ օգնություն է տրամադրում Հայաստանում հակամարտությունից տուժած մարդկանց

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` օգնելու Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Ծրագիրը իրականացվելու է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին, դրանցում կարևոր բացերը լրացնելուն: Աջակցությունը տրամադրվելու է գյուղատնտեսական նշանակության ներդրանքների միջոցով, ինչպիսիք են՝ անասնակերը, սարքավորումները և տեղահանված գյուղատնտեսական […]

0 Comments

ՍԱՏՄ վերահսկողությունը կխստացվի

Թեև հանրապետությունում ստեղծված իրավիճակում սննդամթերքի Ամանորյա առևտրի ծավալը զիջում է նախորդ տարիներին, սակայն նկատի ունենալով, որ արդեն որոշակի ակտիվություն նկատվում է, հաշվի առնելով նաև դրանով պայմանավորված ռիսկերը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները 2020 թվականի դեկտեմբերի 16-ից 30-ը առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում, սուպերմարկետներում կիրականացնեն հսկողական շրջայցեր: Կուժեղացվի սահմանային հսկողությունը:

Երևանի սահմանային հսկիչ կետը, ինչպես նաև «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր […]

0 Comments