ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 10.09.2012

2012 թվականի սեպտեմբերի 10-ին Բուլղարայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 8,0 կգ բանջարեղենային չոր ապուր (ծագման երկիրը` Նիդեռլանդներ): Բեռի զննման ժամանակ պարզվել է, որ վերջինիս պիտանիության ժամկետը լրացած է:

0 Comments

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 20-26.08.2012

Ի կատարումն ս.թ. օգոստոսի 14-ի ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Ա.Բախչագուլյանի N 174-Ա հրամանի՝ օգոստոսի 20-26-ը իրականացվել է սահմանային պետական վերահսկողություն, որի արդյունքում արձանագրվել է հետևյալը՝

Իտալիայից Հայաստան ներկրվող 2.205կգ զտաքաշով շոկոլադի տեսականին ռեժիմի խախտման հետևանքով հալվել է և կորցրել ապրանքային տեսքը: Տնտեսավարող սուբյեկտը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ` բեռը ոչնչացնելու համար:
«Զվարթնոց» օդանավակայանով Իտալիայից Հայաստան է ներմուծվել «Burrata Abbasciano» ապրանքանիշի 13,5 կգ պանիր: […]

0 Comments

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 22.08.2012

2012 թվականի օգոստոսի 22-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 120,0 կգ նաբաթ շաքար: Կատարվել է նմուշառում, նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով պարզվել է, որ բեռի փոխադրման ժամանակ ջերմային ռեժիմի խախտման հետևանքով բեռը փչացել է:

0 Comments

Հանդիպում սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչների հետ

Ս.թ. հուլիսի 18-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մոտ տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին ներկայացուցիչներ հետևյալ կազմակերպություններից՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, «Սաս Գրուպ» ՍՊԸ, «Անդակո» ՍՊԸ, «Նոր Զովք» ՍՊԸ:

Քննարկման ժամանակ արծարծվեցին չփաթեթավորված հացի մակնշմանը վերաբերող հարցեր: Տրվեց լրացուցիչ տեղեկատվություն առանց փաթեթավորման հացի վերաբերյալ, համաձայն որի առանց փաթեթավորման հացի իրացումը կատարվում է տեղեկատվական թերթիկի առկայության դեպքում, որտեղ պետք […]

0 Comments

Հանդիպում կաթ-կաթնամթերք արտադրող կազմակերպությունների հետ

Ս.թ. հուլիսի 27-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Ծառայության և կաթնամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների միջև: Ծառայությունը ներկայացնում էին Ծառայության պետ Ա.Բախչագուլյանը, Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Ա.Վարժապետյանը, Սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Ա.Արարատյանը, Սննդամթերքի իրացման հսկողության բաժնի պետ Հ.Հակոբյանը և Սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Վ.Դանիելյանը:

Հանդիպմանը մասնակցեցին ներկայացուցիչներ հետևյալ կազմակերպություններից՝ «Բոնիլատ» ՍՊԸ, […]

0 Comments

Սեմինար բուսասանիտարական միջոցառումների միջազգային չափորոշիչների (ԲՄՄՉ) նախագծերի վերաբերյալ

Ս.թ. հուլիսի 17-ից 20-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Համառուսաստանյան բույսերի կարանտին կենտրոնում (Բիկովո) կայացել է տարածաշրջանային ուսուցողական սեմինար:

Սեմինարը կազմակերպել էին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), ինչպես նաև Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության եվրոպական միջերկրյածովյան կազմակերպությունը (EPPO) «Բուսասանիտարական միջոցառումների միջազգային չափորոշիչների (ԲՄՄՉ) նախագծերի վերաբերյալ» թեմայով:

Սեմինարին, բացի ԱՊՀ և մեծբալթյան երկրներից, մասնակցում էին նաև Բոսնյա և Հերցեգովինան, Հունգարիան, Մակեդոնիան, Լեհաստանը, Սերբիան, Թուրքիան […]

0 Comments