ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 26.09.2012

2012 թվականի սեպտեմբերի 26-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել համային հավելում և սննդային ներկանյութ, ծագման երկիրը՝ Իտալիա և ԱՄՆ: «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից բեռի զննման ժամանակ պարզվել է, որ 9,0 կգ համային հավելումների և 8,8 կգ սննդային ներկանյութերի պիտանիության ժամկետները լրացած են:

0 Comments

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 24.09.2012

2012 թվականի սեպտեմբերի 24-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 17,92 կգ սառեցված լոշիկի կիսապատրաստուկ: Բեռի զննման ժամանակ պարզվել է, որ վերջինիս պիտանիության ժամկետը լրացած է:

0 Comments

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 05.09.2012

Բուլղարիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրվող 54 կգ քաշով չոր ապուրի բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Բագրատաշենի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է բեռի տնօրինման արգելման 05.09.12 թվականի № 830 կարգադրագիր: Երևանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից բեռի զննման ժամանակ պարզվել է, որ բեռի պիտանիության ժամկետը լրացել է ս.թ. սեպտեմբերի 7-ին:

0 Comments

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 08.11.2012

Ս.թ. նոյեմբերի 8-ին Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն են ներկրվել տավարի տոտեր՝ 48.541կգ մաքուր քաշով: Բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Բավրայի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է ՀՀ ներմուծող բեռի տնօրինման արգելման կարգադրագիր: Երևանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից կատարվել է բեռի զննում և նմուշառում: Փորձանմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, և զգայաբանական հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ փորձանմուշները նեխած են և ամբողջովին […]

0 Comments

Հայտնաբերվել է խախտում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրանքում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2012 թվականի օգոստոսի 31-ի N 215-Ա հրամանի դրույթների համաձայն՝ ք.Երևան, Հաղթանակի 6/17 հասցեում գտնվող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ում իրականացվել է ստուգում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում ջնարապատ պանրիկը մանրէաբանական ցուցանիշներով (խմորասունկ, բորբոսասունկ), չի համապատասխանել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-ն որոշման պահանջներին:

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել նշված արտադրատեսակը՝ […]

0 Comments

Ուշադրություն. հայտնաբերվել է խախտումներով ձու

Ի կատարումն Ծառայության պետ Ա.Բախչագուլյանի հրամանի՝ ս.թ. սեպտեմբերի 12-13-ը իրացման կետերում հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացվել է շուկայահանված ձվի դիտարկում և կատարվել է նմուշառում: Նմուշառված ձվերը ենթարկվել են թարմության նկատմամբ զգայաբանական փորձաքննության, որին մասնակցել են «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Գևորգյանը, «Թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Ս.Ստեփանյանը, նույն ՀԿ-ի խորհրդատու-փորձագետ Լ.Հակոբյանը:

Արդյունքում պարզվել է, որ ներքոհիշյալ […]

0 Comments