Լուրեր
Եվրոպայի օրվա տոնակատարությունները Երևանում
2013թ. մայիսի 25-ին Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակներում ք.Երևանի Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ տեղեկատվական ցուցահանդես:
Եվրոպայի օրը մեծ նշանակություն ունի Եվրոպական միության անդամ երկրների համար. այն ամեն տարի նշվում է նաև Հայաստանում, որի արդյունքնում տոնակատարության մասնակիցները նոր գիտելիքներ են ձեռք բերում Եվրամիության անդամ երկրների և ԵՄ-Հայաստան փոխհարաբերությունների վերաբերյալ:
Ցուցահանդեսին մասնակցում էին ԵՄ օժանդակությամբ իրականացվող 67 ծրագրեր և նախագծեր, որոնք գործում են տարբեր ոլորտներում: […]
Սեմինար «Վնասակար օրգանիզմների մասին ծանուցում և բուսասանիտարական ինֆորմացիայի փոխանակում» թեմայով
2013 թվականի մայիսի 14-ից 17-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացավ սեմինար «Վնասակար օրգանիզմների մասին ծանուցում և բուսասանիտարական ինֆորմացիայի փոխանակում» թեմայով
Սեմինարը կազմակերպվել էր ԲՊԲՊԵԿ/ՊԳԿ կողմից, որի ժամանակ քննարկվեցին բուսասանիտարիայի բնագավառին վերաբերող միջազգային չափորոշիչները (ԲՄՄՉ):
Մասնակցում էին Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Եվրասիական միության ներկայացուցիչները:
Մասնակիցներն ունկնդրեցին «ԲՊԲՊԵԿ-ը և նրա գործունեությունը», «ՊԳԿ-ի գործունեությունը […]
Տեղի է ունեցել տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստը
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական համատեղ հանձնաժողովը հիմնվել է համաձայն 2010թ. մարտի 12-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ» Համաձայնագրի:
Հանձնաժողովի համանախագահներն են` հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, լեհական կողմից` Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկևիչը 2013 ապրիլի 23-ից 26-ը ք.Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում կայացավ հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ […]
Բանակցություններ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ
Ս.թ. դեկտեմբերի 5-7-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրամիություն խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի գլխավոր բանակցող Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը և աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանը:
Բանակցողները համաձայնության եկան «Սանիտարական և բուսասանիտարական» գլխի (SPS […]
Հայտնաբերվել է խախտում «ԵԹՖ» ԲԲԸ-ի արտադրած ձվերում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի 269-Ա հրամանի համաձայն՝ Ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել է շուկայահանված ձվի դիտարկում, որի արդյունքում պարզվել է, որ «ԵԹՖ» ԲԲԸ-ի կողմից արտադրված՝ սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ ձվի խմբաքանակը չի համապատասխանում կճեպի մաքրության ցուցանիշներին, սպիտակուցը ոչ խիտ է, դեղնուցը՝ ոչ կայուն (կոտրելիս տարրալուծվում է), առկա է հոտ, որը բնորոշ չէ թարմ ձվին:
Ծառայությունը […]
Հայտնաբերվել է խախտում «Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրած սփրեդում
Ծառայություն պետի 2012 թվականի օգոստոսի 31-ի N 218-Ա հրամանի դրույթների համաձայն Կոտայքի մարզ, գյուղ Զովունի հասցեում գտնվող «Թամարա և Անի» ՍՊԸ-ում իրականացվել է ստուգում, և լաբորատոր փորձաքննության արդյունքում «Վիտանի» սփրեդը (150գ չափածրարված) մանրէաբանական ցուցանիշներով (ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, բորբոսասնկեր, խմորասնկեր) չի համապատասխանել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշման պահանջներին:
Սփրեդը արտադրված է 16.08.12թ.-ին և պիտանի է մինչև 16.10.12թ.:
Ծառայությունը կոչով դիմում […]





