Լուրեր
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդակցության ռազմավարության» ծրագրի քննարկում
2013թ. փետրվարի 12-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում տեղի է ունեցել հանդիպում համաշխարհային բանկի «IDF» գրանտային ծրագրի շրջանակներում սննդամթերքի անվտանգության ոլորտում հաղորդակցության բարելավման նպատակով Հայաստան ժամանած միջազգային փորձագետ Դան Պետրեսկուի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին Հանրային կոմիտեի անդամները, Ծառայության աշխատակազմի որոշ անդամներ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներ և տեղական փորձագետներ:
Հանդիպման ժամանակ քննարկվեց «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդակցության ռազմավարության» ծրագիրը: Ծրագիրը […]
Համաժողով՝ նվիրված հանրային իրազեկման բարձրացման խնդիրներին
2013թ. հոկտեմբերի 30-ին ք.Երևանի «Էրեբունի պլազա» բիզես կենտրոնում կայացավ համաժողով՝ «Կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգությունն և սպառողների պաշտպանությունը» թեմայով:
«Թվինինգ» ծրագրի շրջանակներում Հայաստան էին ժամանել Դանիայի անասնաբուժության և սննդամթերքի ծառայության ներկայացուցիչ տկն. Կարին Բրեկը, Նիդեռլանդների անասնաբուժության և սննդամթերքի ծառայության ներկայացուցիչ պրն. Քոեն Վիենկը, «Թվինինգ» ծրագրի ղեկավար պրն. Ժերարդ Ռոեսինկը, «Թվինինգ» ծրագրի կրտսեր ղեկավար պրն. Տորստեն Բերգը, ովքեր հանդես եկան իրենց […]
Գործնական այց Էստոնիա
2013 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խումբը «Կենդանիների համարակալման և գրանցման համակարգ» ծրագրի շրջանակներում ուսումնական այցով գտնվում էր Էստոնիայի Տարտու քաղաքում: Ծառայության աշխատակիցներին հյուրընկալել էր «Կենդանիների համարակալման կենտրոնը»՝ ԵՄ Թայեքս (Taiex) կազմակերպության հովանավորությամբ:
Պատվիրակության անդամներն էին Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Սոնա Մարդումյանը և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ […]
Գործնական այց ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրակությունը ս.թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 7-ը աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում:
Պատվիրակությունը գլխավորում էր Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:
Այցելության ընթացքում Ծառայության աշխատակիցների խումբը մասնակցեց երկշաբաթյա տեսական և պրակտիկ դասընթացների:
Ծառայության աշխատակիցները մանրամասն փորձագիտական կարծիք ստացան սննդի անվտանգության հետ առնչվող ՀՀ օրենսդրության ինչպես նաև հնարավոր օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:
Պատվիրակության անդամներն այցելեցին Լոս Անջելեսում ՀՀ Հյուպատոսություն […]
Կոնֆերանս «Եվրոպական միությունում սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության համակարգերում ներգրավված մարմինների ինստիտուցիոնալ կարգը» թեմայով
2012թ. ապրիլին մեկնարկած «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում 2013թ. հունիսի 30-ին ք. Երևանի ԵՄ կենտրոնում տեղի ունեցավ կոնֆերանս «Եվրոպական միությունում սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության համակարգերում ներգրավված մարմինների ինստիտուցիոնալ կարգը» թեմայով:
Կոնֆերանսի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար, «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի ՀՀ ԳՆ կողմից ղեկավար […]
Այցելություն Նիդեռլանդների Թագավորություն՝ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում
2012թ. ապրիլին մեկնարկած «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում 2013թ. մայիսի 27-ից 31-ը Նիդերլանդների Թագավորություն կատարված ուսուցողական այցին մասնակցում էին Ծառայության պետը և Ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետը: Այցեր կազմակերպվեցին սպանդանոցներ, կաթնամթերքի արտադրություններ, անասնաբուծական ֆերմաներ, «RIKILT» ազգային ռեֆերենտ լաբորատորիա, Նիդեռլանդների սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, և այլն:
Հանդիպումների ժամանակ քննարկումներ ծավալվեցին ազգային բազմամյա վերահսկողության ծրագրի, գլխավոր […]





