Լուրեր
ՎՎՀԿԿ ուղեցույցների քննարկում
Այսօր՝ 2014թ. հուլիսի 4-ին, ք. Երևանի «Էլիտ պլազայում» կայացավ հանդիպում ՍԱՊԾ-ի, Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի և սննդամթերքի արտադրության տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև: Հանդիպումը նվիրված էր սննդի շղթայում անվտանգության համակարգերի ներդրման կարևորության և վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգերի ներդրման ուղեցույցների քննարկմանը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանը՝ կարևորելով տվյալ հանդիպումը՝ կատարվող աշխատանքների շարունակականության տեսանկյունից: […]
Արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանը մասնակցել է «Օրենսդրական ոլորտի մասնագետների վերապատրաստում/PFP» ծրագրին ԱՄՆ-ում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանը, ով այս տարվա «Օրենսդրական ոլորտի մասնագետների վերապատրաստում/PFP» ծրագրի հայաստանյան հաղթողներից էր, 2014թ.-ի ապրիլի 28-ին մեկնեց ԱՄՆ՝ վեցշաբաթյա մասնագիտական վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար: Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում էր ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից:
Ֆլորիդա նահանգում անցկացված ծրագրի ընթացքում Դիանա Միրզոյանը հնարավորություն ունեցավ ծանոթանալ տեղի հանրային հաղորդակցմանը, թափանցիկությանն ու հաշվետվողականությանը: Նա նահանգային […]
«Դասընթացների կատարելագործում» խորագրով դասընթաց
Ս.թ. մարտի 13-14-ը Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Դասընթացների կատարելագործում» խորագրով դասընթաց՝ կազմակերպված ԱԳԶԿ (CARD) հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Ուսուցումը կազմակերպված էր ծառայության աշխատակիցների, ինչպես նաև այլ հաստատությունների ներկայացուցիչների համար:
Դասընթացի ընթացքում քննարկվեցին դասընթացի նպատակներին, պոտենցիալ մարտահրավերներին, դասընթացի արդյունավետությանը, ՎՆՄԻԳ մոդելի (վերլուծություն, նախագծում, մշակում, իրականացում, գնահատում) փուլերին առնչվող հարցեր և այլ թեմաներ:
Դասավանդողներ Քելլի Համիլտոնը, Մայքլ Մուդինը և Սառա Պրոկտրը ժամանել էին […]
ԱՊՀ անդամ պետությունների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի հերթական նիստի վերաբերյալ
ԱՊՀ անդամ պետությունների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի 2013թ.-ի դեկտեմբերի 4-ի (Մինսկ, Բելառուս) նիստի ընթացքում կայացրած որոշման համաձայն` հերթական նիստը տեղի ունեցավ Երևանում՝ 2014 թ.-ի ապրիլի 11-ին:
Բելառուսի Հանրապետության սերմերի և բույսերի պաշտպանության պետական տեսչության պետ Լ. Վ. Պլեշկոն ընտրվեց որպես համակարգող խորհրդի նախագահ:
Նիստի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների բուսասանիտարիայի վիճակի, բույսերի կարանտինի ոլորտում համագործակցության 1992թ. նոյեմբերի 13 -ի համաձայնագրի բարեփոխման վերաբերյալ […]
«ՎՎՀԿԿ» խորագրով դասընթաց
Ս.թ. մարտի 25-28-ը Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «ՎՎՀԿԿ/HACCP» խորագրով դասընթաց՝ կազմակերպված ծառայության և CARD հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Ուսուցումը կազմակերպված էր սննդի արդյունաբերության ներկայացուցիչների և ծառայության աշխատակիցների համար:
Դասընթացի ընթացքում քննարկվեցին ՎՎՀԿԿ համակարգի, դրա սկզբունքների, ներդրման քայլերի, ինչպես նաև Հայաստանի ներկայիս պայմաններում դրանց կիրառման վերաբերյալ թեմաներ:
Դասավանդողներ էին ընտրվել ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանը, ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի և […]
Հանդիպում ԼՂՀ ԳՆ ՍԱՊԾ պատվիրակության հետ
2014թ փետրվարի 12-13-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագյուլյանը, Ծառայության աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների ղեկավարներ հանդիպում են ունեցել պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրակության հետ։
ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրակության այցելությունը կրում էր հիմնականում խորհրդատվական և ուսուցողական բնույթ՝ փորձի փոխանակման միջոցով:
Քննարկվեցին մի շարք ոլորտային հարցեր և պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերաբար փոխայցելություններ […]






