ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Մամուլի ասուլիս նոյեմբերի 18-ին

Ցանկանում ենք տեղեկացնել, որ ս.թ. նոյեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նիստերի դահլիճում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի 49/2, 1-ին հարկ) տեղի կունենա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի մամուլի ասուլիսը:

Բանախոսի կողմից կներկայացվեն ՌԴ մսամթերքի արտահանման տնտեսական ռիսկերն ու վերջիններիս կանխմանն ուղղված` Ծառայության կողմից իրականացվելիք գործողությունները, ինչպես նաև նշյալ գործընթացով […]

0 Comments

Հանդիպում ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ

2014 թվականի հոկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի միջև՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանի առաջարկով քննարկվել են հետևյալ հարցերը՝

ՀՀ ՌԴ ձուկ-ձկնամթերք արտահանելու թույլտվություն ունեցող կազմակերպությունների ցանկի ընդլայնումը՝ ներառելով արտահանման հնարավորություն ունեցող նոր կազմակերպություններ,
ՀՀ մսամթերք վերամշակող […]

0 Comments

Հանդիպում դոկտոր Թիֆֆանի Միլլեր Օնիֆեյդի հետ

Ս.թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում կայացել է հանդիպում ԱՄՆ Ֆլորիդա նահանգի գյուղատնտեսության և սպառողների սպասարկման վարչության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ դոկտոր Թիֆֆանի Միլլեր Օնիֆեյդի հետ, ով հրավիրվել էր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Օրենսդրական ոլորտի մասնագետների ծրագրի շրջանակներում: Այցի նպատակն էր Հայաստանում և Ֆլորիդայում սննդամթերքի անվտանգության համակարգերի համագործակցության խթանումը, ինչպես նաև տեղեկատվության և փորձի […]

0 Comments

Աշխատակազմի ծանոթացումը «Լամբրոն» համակարգին

2014թ. սեպտեմբերի 27-ից 28-ը ք.Ծաղկաձորի «Ալպինա» հանգստյան տանը Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» աջակցությամբ կազմակերպվել են Ծառայությունում ներդրվող «Լամբրոն» էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի ուսուցողական դասընթացներ ՍԱՊԾ աշխատակազմի տասը մարզային կենտրոնների և սահմանային հսկիչ կետերի աշխատակիցների համար: Ուսուցումը սկսվել էր դեռևս օրեր առաջ Երևանում՝ Ծառայության մայրաքաղաքաբնակ աշխատակիցներին ծանոթացնելով համակարգի տարբեր բաղադրիչներին:

Հանդիպման ընթացքում աշխատակիցները քննարկեցին ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի […]

0 Comments

Տիֆֆանի Օնիֆեյդի կարծիքը Հայաստան կատարած այցի վերաբերյալ

«ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Գյուղատնտեսության և սպառողների սպասարկման վարչության Սննդամթերքի անվտանգության բաժնի առաքելությունը անվտանգ և առողջարար սննդի շղթա ապահովելն է, և ես, որպես տնօրեն, հանձն եմ առել այդ առաքելությունը Ֆլորիդայի ավելի քան 19 մլն բնակիչների և տարեկան 94 միլիոն այցելուների համար: Ամերիկյան խորհուրդների և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանի հրավերով ես այցելեցի Հայաստան […]

0 Comments

«Միրգ-բանջարեղենի արտադրություն և հետբերքահավաքյան մշակում» խորագրով դասընթաց

Ս.թ. հուլիսի 11-ից 12-ը Հայաստանում ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Միրգ-բանջարեղենի արտադրություն և հետբերքահավաքյան մշակում» խորագրով դասընթաց՝ կազմակերպված ԱԳԶԿ (CARD) հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ Լուիզիանա նահանգի Գյուղատնտեսական կենտրոնի (LSU AgCenter) և ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Ուսուցումը կազմակերպված էր ծառայության աշխատակիցների, այգեպանների, տնտեսավարողների, ինչպես նաև համապատասխան այլ հաստատությունների ներկայացուցիչների համար:

Դասընթացի ընթացքում քննարկվեցին հողի նախապատրաստման աշխատանքների, տեղի ընտրության, էտման գործընթացների, երիտասարդ և հասուն ծառերի պարարտացման, […]

0 Comments