Լուրեր
Անասնաբուժության մարտահրավերները քննարկվել են Սոչիում
2015 թվականի փետրվարի 19-ին Սոչիում, Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության, Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության, ԱՊՀ երկրների անասնաբուժական ծառայությունների ներկայացուցիչների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ քննարկվել է անասնահամաճարակային իրավիճակը ԱՊՀ երկրներում: Քննարկումների առանցքում հատուկ ուշադրության է արժանացել հատկապես խոզերի աֆրիկյան ժանտախտի խնդիրը: Հայաստանի Հանրապետությունից քննարկումներին մասնակցել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
Ոլորտի պատասխանատուներն ու […]
Հայտնաբերվել են թերի մակնշմամբ և աղտոտված հավկիթներ
2015 թվականի փետրվարի 17-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով` Ծառայության աշխատակազմի տեսուչները իրականացրել են դիտարկում Հ. Հովհաննիսյան 24/7 հասցեում գործող «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետում, որի արդյունքում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և աղտոտված հավկիթներ՝ 34 հատ:
Հայտնաբերված սննդամթերքը անմիջապես հանվել է վաճառքից և տեղում ոչնչացվել է:
Անհասկանալի մակնշմամբ և աղտոտված հավկիթների վերաբերյալ ահազանգ օրերս էր ստացվել «Իրազեկ […]
Արմեն Հայրապետյանն այցելել է Տավուշի մարզ
Փետրվարի 13-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանային հսկիչ կետ՝ տեղում ծանոթանալու ներմուծվող, արտահանվող և տարանցիկ փոխադրվող սննդամթերքի նկատմամբ վերահսկողական աշխատանքներին:
Ծառայության պետը Բագրատաշենի սահմանային հսկիչ կետի աշխատակազմին աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու մասին հանձնարարականներ է տվել, նաև հորդորել՝ հնարավորինս արագ ուսումնասիրել սահմանին հասած սննդամթերքի՝ պահանջերին համապատասխանությունը և անհրաժեշտ դեպքերում […]
Չինաստանից ներմուծման արգելանք
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրամանով՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ (H7N9 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով ժամանակավորապես արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային […]
«Սննդամթերքի անվտանգությունը Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի համատեքստում» թեմայով համաժողով Իտալիայի Պարմա քաղաքում
Ս.թ. նոյեմբերի 18-ից 20-ը Իտալիայի Պարմա քաղաքում տեղի է ունեցել ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի կողմից կազմակերպված համաժողով «Սննդամթերքի անվտանգությունը Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի համատեքստում» թեմայով:
Համաժողովի նպատակն էր խթանել տեղեկատվության փոխանակումը և համագործակցությունը Եվրոպական հարևանության երկրների և ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի միջև, ինչպես նաև ԵՀՔ երկրների ներկայացուցիչներին ներկայացնել ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի դերն ու գործունեությունը:
ՍԱՊԾ պետի տեղակալ Լուսինե […]
Հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ
2011թ. հուլիսի 22-ին «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարության և Արգենտինայի Հանրապետության գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնաբուծության նախարարության միջև համագործակցության մասին» ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում 2014թ. նոյեմբերի 26-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն պաշտոնական այց է կատարել Արգենտիայի Հանրապետության պատվիրակությունը՝ դեսպան պարոն Դիեգո Է. Ալվարեզ Ռիվերայի գլխավորությամբ:
Այցի նպատակը սննդամթերքի անվտանգության և անասնաբուժասանիտարական վերահսկողության իրականացման գործող համակարգերին ծանոթացումն էր:
Այցի ընթացքում քննարկվեցին ՀՀ ԳՆ […]






