Լուրեր
Շարունակվում են մսի շուկաների կարգավորմանն ուղղված քայլերը մարզերում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը քայլեր է ձեռնարկում Հանրապետության բոլոր մարզերի մսի շուկաներում առկա խախտումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ՝ կազմակերպելով մարզային հանդիպումներ մսի իրացման շղթայում տնտեսավարող սուբեկտների հետ:
Այս անգամ ՍԱՊԾ պաշտոնյաներն այցելել են Տավուշի մարզ (նմանատիպ հանդիպում անց է կացվել նաև Գյումրիում): Մարզերում լուրջ դժգոհությունների առիթ է հատկապես մսի փողոցային վաճառքը, որի արգելման, ինչպես նաև կենդանիների սպանդանոցային մորթի անցնելու […]
Ստորագրվել է համագործակցության մասին արձանագրություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Միխեևի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, ՍԱՊԾ և Սահմանապահ վարչության պաշտոնյաներ:
Իշխան Կարապետյանը բարձր է գնահատել Ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության միջև ձևավորված փոխգործակցության ավանդույթը և պատրաստակամություն հայտնել շարունակել […]
ՍԱՊԾ-ն ուսումնասիրություն է կատարել գազավորված ըմպելիքների շուկայում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրության ոլորտում պետական վերահսկողության շրջանակներում բացահայտված ռիսկերը, այդ թվում և՝ սպառողներից և հասարակական կազմակերպություններից ստացված ահազանգերը, ուսումնասիրություններ է իրականացնում այս շուկայում և արդեն ամփոփել է որոշ արդյունքներ:
Այդ արդյունքների համաձայն՝ Ծառայությունը ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ արտադրող 15 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրել է սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ: […]
«Բոլորիս խնդիրը մեկն է՝ ապահովել անվտանգ սնունդ»
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին կից հասարակական խորհրդի ընտրված անդամների հետ փետրվարի 1-ին կայացած հանդիպման ընթացքում Ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է խորհրդի ստեղծման նպատակը՝ շեշտելով սննդամթերքի անվտանգության խնդիրների լուծման և կարգավորման հարցերում հանրության լայն ներկայացվածության անհրաժեշտությունը։ «Առաջարկում եմ համատեղ քննարկել ոլորտի առաջնահերթություններն ու խնդիրները. դրանց լուծման հարցում ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը՝ թե մասնագիտական, թե սպառողներին իրազեկման […]
ՍԱՊԾ-ն ստուգում կիրականացնի «ԱՐԹՎԱՐԴ» ՍՊԸ-ում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնը հունվարի 27-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ «Սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ Լոռու մարզի «Սպիտակի բժշկական կենտրոն» են ընդունվել Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք համայնքի 11 բնակիչ:
Նույն օրը՝ ահազանգն ստանալուց անմիջապես հետո, ՍԱՊԾ մարզային կենտրոնի մասնագետներն այցելել են նախ նշված բժշկական կենտրոն, ապա՝ «ԱՐԹՎԱՐԴ» ՍՊԸ և ՍՊԸ-ին պատկանող «Թեժ կրակ» անվանումով հանրային սննդի […]
NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքը Լեհական արտադրության է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անդրադարձել է էլեկտրոնային կայքերում և սոցիալական ցանցերում երեկ տարածված Գագիկ Շամշյանի այն տեղեկատվությանը, թե Վաղարշապատի դեղատներից մեկում հայտնաբերվել է NUTRICIA Nutrilon ProNutra+ ադրբեջանական Facebook-ի հասցե ունեցող, կասկածելի մանկական կեր:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքը Լեհական արտադրության է (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), և այստեղ […]



